Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-43218-23.01.2014,21.02.2014-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի օրենքի (այսուհետ՝ օրենք) 7-րդ հոդվածի 4-րդ մասում «Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողին» բառերից հետո լրացնել «քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողին» բառերը:

Հոդված 2. Օրենքի 4-րդ գլխի վերանգրում «ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ,» բառերից հետո լրացնել «ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ,» բառերը:

Հոդված 3. Օրենքում լրացնել 15.1-րդ հոդված` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 15.1 .Քննչական կոմիտեի ծառայողի վարձատրությունը

1. Քննչական կոմիտեի նախագահի եւ նրա տեղակալների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի N1 հավելվածով, իսկ քննչական կոմիտեի այլ ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները` սույն օրենքի N 2 հավելվածով։

2. Քննչական կոմիտեի ծառայողին վճարվում է հավելավճար՝ դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար երկու տոկոսի չափով:

3. Քննչական կոմիտեի ծառայողը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար։

4. Քննչական կոմիտեի  ծառայողին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:

5. Սույն օրենքի 18-րդ, 19-րդ, 20-րդ հոդվածներով, 21-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված դրույթները չեն տարածվում քննչական կոմիտեի ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունների վրա:»:

Հոդված 4. Օրենքով հաստատված «Բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող քաղաքական, հայեցողական եվ քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները» հավելված 1-ում`

1) «ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ 11,00» տողից հետո լրացնել նոր տող` հետեւյալ բովանդակությամբ.
 
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ   11,00

2) «ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղալ 8,50» տողից հետո լրացնել նոր տող` հետեւյալ բովանդակությամբ.
 
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ   8,50

Հոդված 5. Օրենքով հաստատված հավելված 2-ի՝

1) վերնագրում  «հատուկ քննչական ծառայողների,» բառերից հետո լրացնել «քննչական կոմիտեի ծառայողների,» բառերը.

2) «ՀՀ հատուկ քննչական ծառայություն» բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
ՀՀ հատուկ քննչական ծառայություն
ՀՔԾ վարչության պետ   8.00
ՀՔԾ վարչության պետի տեղակալ   7.75
ՀԿԳ ավագ քննիչ   7.00
ՀԿԳ քննիչ   6.00

3) «ՀՀ հատուկ քննչական ծառայություն» բաժնից հետո լրացնել նոր բաժին` հետեւյալ բովանդակությամբ.
 
ՀՀ քննչական կոմիտե
քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության պետ, զինվորական քննչական վարչության պետ, Երեւան քաղաքի քննչական վարչության պետ   8.25
քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության պետ, կենտրոնական մարմնի գլխավոր վարչության պետի տեղակալ, զինվորական քննչական վարչության պետի տեղակալ, Երեւան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ, մարզային վարչության պետ   8.00
քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի պետ, կենտրոնական մարմնի վարչության պետի տեղակալ, զինվորական քննչական վարչության բաժնի պետ, Երեւան քաղաքի վարչական շրջանի բաժնի պետ, մարզային վարչության պետի տեղակալ   7.75
քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի պետի տեղակալ, զինվորական քննչական վարչության բաժնի պետի տեղակալ, Երեւան քաղաքի վարչական շրջանի բաժնի պետի տեղակալ, մարզային վարչության քննչական բաժնի (բաժանմունքի) պետ, կայազորային քննչական բաժնի (բաժանմունքի) պետ   7.50
քննչական կոմիտեի մարզային վարչության բաժնի պետի տեղակալ, կայազորային քննչական բաժնի (բաժանմունքի) պետի տեղակալ   7.25
քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ   7.00
քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննիչ   6.00
քննչական կոմիտեի ավագ քննիչ   5.75
քննչական կոմիտեի քննիչ   5.50

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: