Հոդված 1. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի վերնագրից եւ առաջին մասից հանել «եռամսյա ուսումնական փորձաշրջան եւ» բառերը:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.
«6.1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնելու քրեագիտական հաշվառումներ.»:
Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը: