Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընդունված քրեական դատավարության օրենսգրքի (1-ը հուլիսի 1998թվականի, այսուհետ՝ օրենսգիրք) 360-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
Նույն հոդվածի 2-րդ մասում «1-9» թվերը փոխարինել «1-8» թվերով:
Հոդված 2. Օրենսգրքի 428-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 3. Օրենսգրքի 429-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «ուղղիչ հիմնարկում պահելու պայմանները փոխելու,» բառերը:
Հոդված 4. Օրենսգրքի 430-րդ հոդվածի 2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 5. Օրենսգրքի 431-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
Նույն հոդվածի 2-րդ մասում «վեց ամիս» բառերը փոխարինել «մեկ տարի» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 435-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 7. Օրենսգրքի 437-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «դատապարտյալին մեկ ռեժիմի քրեական պատիժն իրականացնող հիմնարկից այլ ռեժիմի հիմնարկ տեղափոխելու» բառերը:
Հոդված 8. Օրենսգրքի 438-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «մեկ ռեժիմի քրեական պատիժն իրականացնող հիմնարկից այլ ռեժիմի հիմնարկ տեղափոխելու» բառերը:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: