Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-451-28.02.2014-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի(30 մայիսի, 2001 թվական, ՀՕ-193) 43-րդ հոդվածի երկրորդ մասի աղյուսակի «17.Քաղաքաշինության բնագավառ» բաժնի 2-րդ եւ 3-րդ կետերը «աշխատանքների» բառից հետո լրացնել «գյուղական բնակավայրերում համապատասխան նպատակի համար նախատեսված հողամասի տարածքում ոչ ձեռնարկատիրական նպատակով սեփականատիրոջ կողմից կառուցվող`300 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող մինչեւ երկու վերգետնյա ու մեկ ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տների, հաստատված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով կառուցվող բնակելի տների, 150 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունների եւ 50 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակների, ինչպես նաեւ գյուղական բնակավայրերում համապատասխան նպատակի համար նախատեսված հողամասերում` 1000 քառ.մ ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցների, 500 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության այլ ոչ հիմնական շինությունների եւ 100 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունների» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: