Armenian ARMSCII Armenian
Կ-297-18.05.2004-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Աուդիտորական գործունեության մասին»ՀայաստանիՀանրա՟պետու՟թյան օրենքի (26 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-512) 5-րդ հոդվածի1-ին մասում՝

1) «աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա» բառերից հետո ավելացնել «(այսուհետ՝ լիցենզիա)» բառերը.

2) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն՝

«Լիցենզիա չունեցող, այդ թվում՝ նոր ստեղծվող կամ լիցենզիայի գործողությունը դադարեցված կազմակերպությունը սույն կետում նշված բառերն իր անվանման մեջ չի կարող օգտագործել վեց ամսից ավելի ժամկետով:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասում «աուդիտորական ծա՟ռա՟յու՟թյուն՟նե՟՟րի իրա՟կանացման լիցենզիայի (այսու՟հետ` լիցենզիա)» բառերը փոխարինել «լիցենզիայի» բառով:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝

«Աուդիտի ստանդարտները, ինչպես նաեւ աուդիտորի վարքագծին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ աուդիտի միջազգային ստանդարտների եւ վարքագծի կանոնների հիման վրա:»:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասում՝

1) «ա» կետի «հաշ՟վա՟պա՟հա՟կան հաշվառման վերա՟կանգնման, վար՟ման կամ ֆի՟նան՟՟սական հաշվետվությունների կազմման ծառա՟յու՟՟թյուններ՝» բառերը փոխարինել «սույն հոդվածի երկրորդ մասի «ա» կամ «գ» կետերում նշված ծառա՟յու՟՟թյունները՝» բառերով.

2) «գ» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության «ստո՟րագր՟վում եւ (կամ) կնքվում է աու՟դիտ իրականացնող անձի կողմից» բառերը փոխարինել «ստորագրվում աուդիտի անցկացման հա՟մար պա՟՟՟տաս՟խանատու աուդիտորի կողմից եւ հաստատվում աուդիտ իրականացնող անձի ղե՟՟կա՟վա՟րի ստորագրությամբ եւ կնիքով» բառերով:

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի «ու ստո՟րագր՟վում եւ (կամ) կնքվում աուդիտ իրականացնող անձի ղե՟՟կա՟վա՟րի կողմից» բառերը փոխարինել «կողմից եւ հաստատվում աուդիտ իրականացնող անձի ղե՟՟կա՟վա՟րի ստորագրությամբ եւ կնիքով» բառերով:

Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 17. Աուդիտորը

Աու՟դի՟տորն աուդի՟տորական ծառայություններ կարող է իրականացնել ինք՟նու՟րույն՝ որպես ան՟հատ աուդիտոր եւ (կամ) որ՟պես աուդի՟տ իրա՟կանացնող անձի աշ՟խա՟տող:»:

Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«զ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահ՟մանած կարգով լիազորված մարմին ներ՟կա՟՟յացնել աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ եռամսյակային հաշվետվություններ՝ տվյալ եռամսյա՟կին հաջորդող 30 օրվա ընթացքում, ինչպես նաեւ գործունեության արդյունքների վերաբերյալ տարեկան հաշվետվութ՟յուն՟ներ՝ մինչեւ տվյալ տար՟վան հաջորդող տարվա ապրիլի 15-ը.»:

Հոդված 9 . Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում «եւ (կամ) մասնա՟գիտացված կառույցին» բառերը փոխարինել «, իսկ եթե տվյալ աուդիտորն անդամակցում է Հայաս՟տանի Հան՟րա՟պե՟տության կառավարության սահմանած կարգի համաձայն, սույն օրենքի 221 -րդ հոդվածով սահմանված սկզբունքներով, լիազորված մարմնի կողմից հա՟վա՟տար՟մագրված՝ աու՟դիտորների եւ (կամ) հաշ՟՟՟վա՟պահների եւ աու՟դիտորների անդամակցությամբ ստեղծված հասարակական կազ՟մա՟կեր՟պու՟թյանը (այսուհետ՝ մասնագիտացված կառույց), ապա նաեւ մասնագիտացված կառույցին» բառերով:

Հոդված 10 . Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) առաջին պարբերությունը «ստանալու համար» բառերից հետո լրացնել «լիազոր՟ված մարմնին կամ» բառերով.

2) երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Աուդիտորների որակավորումն իրականացվում է քննությունների միջոցով: Աուդի ՟տոր ՟նե ՟րի որակավորման քննու՟ թյունների ծրագիրը հաստատում է Հա՟յաս՟տա՟նի Հան՟րա՟պե ՟՟տու ՟՟թյան կա՟ռա՟վա՟ ՟ րու՟ ՟ թյունը: Աուդիտորների որա՟՟՟՟՟ կավորման քննու ՟թյուն ՟ները կազմակերպ՟վում եւ անց՟ կաց՟ վում են լիազորված մարմնի եւ (կամ) մաս՟՟՟նա՟գիտացված կա՟ռույ՟ցի կող՟մից` Հա՟յաս՟՟՟ տա՟նի Հան՟՟՟ ՟րա՟պե՟տու՟թյան՟ կառավարության հաստատած որակավորման քննու՟ թյունների ծրա՟ գրի շր՟ջա՟՟՟՟նակ՟ներում:

Լիազորված մարմնի կողմից որակավորման քննությունների անցկացման կարգըսահ՟՟՟մանում է Հա՟յաս՟՟՟ տա՟նի Հան՟՟՟ ՟րա՟պե՟տու՟թյան՟ կառավարությունը, իսկ մասնագիտացված կառույցի կողմից քննու՟թյուն՟ների անցկացման կարգը սահմանում է մասնագիտացված կառույցը՝ համաձայ՟նեց՟նելով լի՟ազորված մարմնի հետ:

Մասնագիտացված կառույցի կողմից լիազորված մարմին համաձայնեցման նպա՟տա՟կով ներկայացված քննությունների անցկացման կարգը չի կարող պարունակել լիա՟զոր՟՟ված մարմնի կողմից քննությունների անցկացման պահանջները մեղմացնող առա՟ջարկ՟ներ:».

3) երրորդ պարբերությունը «տալիս է» բառից հետո լրացնել «լիազորված մարմինը եւ (կամ)» բառերով:

Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Աուդիտորների որա՟կա՟վոր՟ման քննություններն անցկացնում են աուդիտորների որակավորման հանձնաժողովները (այսուհետ՝ հանձնաժողով), որոնց անհատական կազմը, կա՟նո՟նադրությունը եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ծրագրի շրջանակներում քննու՟թյուն՟ների հարցերը հաստատում է՝

ա) քննությունները լիազորված մարմնի կողմից անցկացվելու դեպքում՝ լիազորված մար՟մինը.

բ) քննությունները մասնագիտացված կառույցի կողմից անցկացվելու դեպքում՝ տվյալ կա՟՟ռույ՟ցը:

Քննությունները կարող են անցկացվել քննությունների ծրագիրը, հարցերը եւ տիպային խնդիրները պաշտոնապես հրապարակվելու օրվանից ոչ շուտ, քան երկու ամիս հետո:

2. Հանձնաժողովների կազմում ընդգրկվում է առնվազն ինն անդամ, այդ թվում՝ Հա՟յաս՟՟տա՟նի Հան՟րա՟պե՟տու՟թյան կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի մեկական ներկայացուցիչ: Հանձնաժողովի կազմում լիազորված մարմնի ներկայացուցիչների թիվը չի կարող պակաս լինել չորսից :

Մասնագիտացված կառույցը լիազորված մարմնին հնգօրյա ժամկետում հայտնում է վկայական տալու, վկայականը վերաձեւակերպելու եւ (կամ) վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումների ընդունման մասին տեղեկություններ՝ լիազորված մարմնի սահմանած կարգով:»:

Հոդված 12 . Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 221 -րդ հոդվածով՝

«Հոդված 221 . Մասնագիտացված կառույցի հավատարմագրումը

1. Մասնագիտացված կառույցի հավատարմագրումն աուդիտորի վարքագծին ներկայացվող միջազգային չափանիշներին համապատասխանող վարքագծի նորմեր ընդունած հասարակական կազ՟մա՟կեր՟պու՟թյանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներկայացվող պահանջներին համապա՟տաս՟խա՟նու՟թյան ճանաչումն է պետության կողմից, որի արդյուն՟՟քում տրվում է պետական հավա՟տար՟մագրման վկայական:

2. Հավատարմագրման սկզբունքներն են`

ա) հավատարմագրման միասնական կարգի սահմանումը.

բ) հավատարմագրման հրապարակայնությունը.

գ) հավատարմագրմանգործընթացիօրինականությանեւթափանցիկությանապա՟հովումը.

դ) հավատարմագրման պահանջների եւ պայմանների պահպանման նկատմամբ հսկողության իրականացումը:»:

Հոդված 13. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1)  1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Վկայականը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահ՟մա՟նած ժամկետով, որը չի կարող պակաս լինել 5 տարուց:».

2)  2-րդ եւ 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

3)  4-րդ մասի առաջին պարբերության «մասնագիտացված կառույց » բառերը փոխա՟րի՟նել «այն մարմին, որը նրան տվել է վկայականը», իսկ երկրորդ պարբե՟րու՟թյան «Մասնա՟գի՟տաց՟ված կա՟ռույցը պարտավոր է» բառերը՝ «Լիազորված մարմին ը կամ մասնա ՟գիտացված կառույց ը պարտավոր են » բառերով.

4) 5-րդ մասի « համապատասխան դի՟մումը» բառերից հետո լրացնել «լիա՟զոր՟ված մարմնում կամ» բառեր ով:

Հոդված 14 . Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 241 -րդ հոդվածով՝

«Հոդված 241 . Վկայականի գործողության դադարեցումը

1. Վկայականի գործողությունը դադարեցվում է լիազորված մարմնի կամ մասնա՟գիտացված կառույցի որոշմամբ՝ հետեւյալ հիմ՟՟քերից որեւէ մեկի առկայության դեպքում`

ա) աուդիտորների որակավորման քննություններին մասնակցելու թույլտվության հա՟մար պա՟՟՟հանջվող փաս՟տա՟թղ՟թե՟րը կեղծելու կամ խեղաթյուրելու միջոցով՟ վկայական ստա՟նա՟՟լու՟ փաս՟՟՟՟տի բացահայտվելը.

բ) աու՟դի՟տորի կողմից կեղծ աուդի՟տո՟րա՟կան եզ՟րա՟կացություն տրամադրելու փաստի հայտնի դառնալը.

գ) աուդիտորի կողմից վարքագծին ներկայացվող պահանջները խախտելը.

դ) աուդիտորին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ ֆի՟նան՟՟սա՟՟տն՟՟տե՟սական հարա՟բե՟րու՟թյունների իրա՟կա՟նաց՟ման բնագավառում որոշակի պաշ՟տոն զբա՟ղեց՟՟՟նե՟՟լու կամ որոշակի գործունեությամբ զբաղ՟վելու իրավունքից զրկելու վերա՟բերյալ դա՟տավճիռն օրի՟նական ուժի մեջ մտնելը.

ե) սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի պահանջը խախտելը.

զ) վկայականի ժամկետի լրանալը:

Վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը, որը ենթակա է հրապարակման՝ դրա ընդունման օրվանից երկշաբաթյա ժամկետում, կայացնում է այն մարմինը, որը տվել է վկայականը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ» եւ «ե» կետերով նախատեսված հիմ՟քերով վկայականի գործողության դադարեցման դեպքում անձին թույլատրվում է աու՟դի՟տոր՟ների որա՟կավորման քննությանը մասնակցել միայն վկայականի գործողությունը դա՟դա՟րեց՟վելուց մեկ տարի հետո:»:

Հոդված 15. Օրենքի 25-րդ հոդվածը «կասեցման» բառից հետո լրացնել «, վերա՟կանգնման» բառով:

Հոդված 16 . Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում՝

1)  առաջին պարբերությունից հանել «մասնագիտացված կառույցին անդամակցող» բառերը.

2)  «ա» կետից հանել «, եւ նրանցից մեկը կազմա՟կեր՟պու՟թյան գործադիր մարմնի ղեկավարն է» բառերը.

3)  «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«բ) հիմնադիրների (մաս՟նա՟կից՟ների) առնվազն 50 տոկոսն աուդիտոր է, եւ կազմակերպու՟թյան կանոնադրական կապիտալի առնվազն 50 տոկոսը պատ՟կա՟նում է նրանց:»:

Հոդված 17. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» եւ «ե» կետերով՝

«դ) տարեկան պետական տուրք չվճարելու հիմքով լիցենզիայի գործողության կասեց՟ման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, պետական տուրքի եւ այն ժամանակին բյուջե չվճարելու համար հաշվարկված տույժի գումարների վճարումը հաս՟տատող փաստաթուղթը չներկայացվելու դեպքում.

ե) աուդիտ իրականցնող անձի կողմից սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու դեպքում:».

2) 2-րդ մասում «բ» եւ «գ» թվարկումը փոխարինել «բ», «գ» եւ «ե» թվարկումով:

Հոդված 18. Օրենքի 29-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 19. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 30. Աուդիտորական գործունեությունը կարգավորող պետական լիազորված մարմինը

1. Լիա՟զոր՟ված մար՟մինը ՝

ա) իրականացնում է աուդիտորական ծառայությունների իրականացմանլիցեն՟զավո՟րումը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում է մասնագիտացված կառույցների հավատարմագրումը.

գ) հաստատում է որակավորման քննու՟թյուն՟ների հարցերը.

դ) հաստատում է հանձնաժողովի անհատական կազմը եւ կա՟նո՟նադրությունը.

ե) կազմակերպում եւ անցկացնում է աուդիտորների որակավորման քննությունները.

զ) տալիս է վկայական եւ ընդունում է որոշումներ վկայականը վերաձեւակերպելու եւ վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ.

է) կազմակերպում եւ իրականացնում է հսկո՟ղու՟թյուն՝ աուդիտ իրականացնող ան՟ձանց կող՟՟՟՟՟՟՟մից աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջ՟ների, մաս՟նա՟գի՟տաց՟ված կառույցի, ինչպես նաեւ աուդիտորների վարքագծի նորմերի պահ՟պանման նկատ՟՟՟՟մամբ.

ը) սահմանում է մասնագիտացված կառույցի կողմից վկայական տալու, վկայականը վերաձեւակերպելու եւ (կամ) վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումների ընդունման մասին տեղեկությունների ներկայացման կարգը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի «է» կետով նախատեսված՝ աուդիտ իրականացնող ան՟ձանց կող՟՟՟՟՟՟մից աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ հսկողական աշխատանքների իրակա՟նաց՟ման ընթացքում բանկային գաղտնիքին առնչվելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում այդ աշխատանքներում ներգրավվում են Հայաստանի Հանրապետության կենտրո՟նական բան՟կի մասնագետներ, որոնք ծագած հարցերի վերաբերյալ տալիս են գրավոր կարծիք:»:

Հոդված 20. Օրենքի 32-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը «պայմանով» բառից հետո լրացնել«, բացառությամբ 26-րդ հոդ՟վածի1-ին մասի «ա» կետի, որի պահանջներին լիցենզիաների հա՟մա՟՟պա՟տաս՟խա՟նե՟ցու՟մն իրականացվում է սույն օրենքի համաձայն առաջին անգամ աուդի՟տոր՟ների որա՟կավորման քննություն կազմակերպվելուց հետո՝ երկու տարվա ընթացքում» բառերով.

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբա՟գրությամբ՝

«3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին ուժի մեջ գտնվող վկայականները գործում են սույն օրենքով սահմանված կարգով առաջին անգամ աուդի՟տոր՟ների որակավորման քննություն կազմակերպվելուց հետո՝ երկու տարի ժամկետով:»:

Հոդված 21 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ 16-րդ հոդվածի 3-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում օրենքի հրապարակումից վեց ամիս հետո: