Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 190-րդ հոդվածում՝
1. 1-ին մասում «166-187,» թվերից հետո լրացնել « 190,» թիվը:
2. 2-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի՝ հարկային եւ մաքսային իրավահարաբերությունների վերաբերյալ գործերով կատարում են համապատասխանաբար հարկային եւ մաքսային մարմինների քննիչները:»:
3. 3-րդ մասում «(բացառությամբ 189.1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի)» բառերը փոխարինել «(բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով նախատեսված դեպքերի)» բառերով:
4. 5.1-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«5.1. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով սահմանված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, եթե հանցագործությունները կատարվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված պաշտոնատար անձանց կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից՝ իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված, բացառությամբ 200, 201 եւ 214 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով, որոնցով նախաքննությունը կատարում են քննչական կոմիտեի քննիչները:
Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ, 309-րդ եւ 375-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, բացառությամբ երբ արարքը կատարվել է ոչ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով եւ զուգորդվել է բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 154.2, 154.9, 154.10, 161.2, 161.5, 310, 310.1, 311, 311.1, 311.2, 312, 312.1, 312.2, 313, 314, 314.2, 314.3 եւ 352 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են բացառապես հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո հարուցված քրեական գործերի վրա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում