Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության(2001 թվականի մայիսի 30-ի թիվ ՀՕ-193) օրենքի 8-րդ հոդվածում ՝
ա) 2-րդ կետի առաջին եւ երկրորդ պարբերություններից հանել «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի» բառերը.
բ) 2-րդ կետի երրորդ պարբերությունից հանել «եւ արժեթղթերի շուկայի» եւ «եւ «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին»» բառերը, իսկ «օրենքներով եւ դրանց» բառերը փոխարինել «օրենքով եւ դրան» բառերով.
գ) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի հինգերորդ պարբերությունը:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել :
Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածում ՝
ա) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 5-րդ բաժնի 1-ին եւ 2-րդ կետերի 3-րդ սյունակում «ԱՀ» տառերը փոխ արին ել «ԿԲ» տառերով .
բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 6-րդ բաժնի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 41 -րդ եւ 6-րդ կետերի 3-րդ սյունակում «ԱՀ» եւ «ԿՄ» տառերը փոխարինել «ԿԲ» տառերով.
գ) 4-րդ կետից հանել «ԱՀ - Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողով.» բառերը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: