Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 202-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Ռոյալթիի հաշվարկման նպատակով կիրառվում են հետեւյալ հարկման բազաները.
1) Բ1 - հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված խտանյութի, խտանյութի փոխարեն կամ առանց խտանյութի ստացման ձուլվածքի կամ ընդերքօգտագործման թափոնների, հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքի (այսուհետ՝ սույն բաժնում խտանյութի հետ միասին՝ արտադրանք) իրացման շրջանառություն.
2) Բ2 - շահույթ նախքան հարկումը, որը հաշվարկվում է որպես Բ1 -ի եւ Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված՝ Բ1 -ի հետ անմիջականորեն կապված նվազեցումների (բացառությամբ ֆինանսական ծախսերի, սույն բաժնով սահմանված ռոյալթիի եւ նախորդ տարիների հարկային վնասների) դրական տարբերություն.
3) Բ3 - շահույթ նախքան հարկումը, որի մեծությունը որոշվում է հետեւյալ բանաձեւով. Ընդ որում, Բ3 -ի հիման վրա ռոյալթիի գումարը հաշվարկվում է միայն այն դեպքում, երբ ռոյալթի վճարողի մոտ Բ3 -ը մեծ է 0-ից.
Բ3 = Բ2 - ՖԾ - (Բ1 X R1 ) - (Բ2 X R2 ) - (Բ1 X 0.1)
ՖԾ - Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ֆինանսական ծախսեր, որոնք Բ3 -ի հաշվարկման նպատակով հաշվի են առնվում՝
- եթե փոխառու ռոյալթի վճարողը համարվում է ցուցակված Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսայում,
- եթե փոխատու ֆինանսական կազմակերպությունը համարվում է ցուցակված Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսայում կամ փոխատուն ընդգրկված է Կառավարության սահմանած՝ միջազգային զարգացման կազմակերպությունների ցանկում:
Սույն պարբերությամբ նախատեսված դեպքերում Բ3 -ի հաշվարկման նպատակով ֆինանսական ծախսերը հաշվի են առնվում փոխառուի կամ փոխատուի՝ ցուցակված լինելու ժամանակահատվածի՝ հաշվետու տարվա մեջ ունեցած տեսակարար կշռին համապատասխանող չափով:
R1 եւ R2 -ը Օրենսգրքի 209-րդ հոդվածով սահմանված ռոյալթիի դրույքաչափեր են:
Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ Բ2 -ի հաշվարկման ժամանակ՝
1) իրացման շրջանառությունից ֆինանսական ծախսերի, սույն բաժնով սահմանված ռոյալթիի եւ նախորդ տարիների հարկային վնասների նվազեցումը չի կատարվում՝ անկախ այդ ծախսերն ու հարկային վնասները հանքավայրերի շահագործման եւ (կամ) մետաղի խտանյութի արտադրության հետ կապված լինելու հանգամանքից.
2) բնօգտագործման վճար վճարողի վարչական ծախսերի, իրացման ծախսերի եւ ոչ արտադրական բնույթի այլ ծախսերի նվազեցումները հաշվի են առնվում համախառն եկամտի մեջ ռոյալթիի իրացման շրջանառությանը համապատասխանող տեսակարար կշռով:»,
2) 3-րդ մասի՝
1) 2-րդ կետում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասություն.
«Խտանյութի մատակարարման պայմանագրում գնորոշման համար խտանյութի մատակարարման օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամիսը ներառյալ ժամանակահատվածից ավելի երկար ժամանակահատված նախատեսված լինելու դեպքում մատակարարված խտանյութի ֆիզիկական ծավալի գինը հաշվարկելու համար հիմք են ընդունվում խտանյութի մատակարարման օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա համար ձեւավորված՝ մետաղների միջազգային միջին գները.»,
2) 3-րդ կետի «գ» ենթակետում «20» եւ «80» թվերը փոխարինել համապատասխանաբար «15» եւ «85» թվերով:
Հոդված 2. Օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ռոյալթիի բազաների համար սահմանվում են ռոյալթիի հետեւյալ դրույքաչափերը.
1) Բ1 -ի համար R1 , որը հավասար է 4 տոկոսի,
2) Բ2 -ի համար R2 , որը հավասար է 12.5 տոկոսի,
3) Բ3 -ի համար R3 , որը հավասար է 15 տոկոսի:»:
Հոդված 3. Օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասում «ռոյալթիի բազայի եւ Օրենսգրքի 209-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող դրույքաչափի հիման վրա» բառերը փոխարինել «Օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ռոյալթիի բազաների եւ Օրենսգրքի 209-րդ հոդվածով սահմանված համապատասխան դրույքաչափերի արտադրյալով հաշվարկված գումարների հանրագումարով» բառերով:
Հոդված
4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
ՀիմնավորումՏեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում