Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-3744-30.10.2013,06.03.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքում լրացնել 342.1-րդ հոդված հետեւյալ բովանդակությամբ`

«Հոդված 342.1 Դատավորների միջեւ համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխման գործընթացին ապօրինի միջամտելը

1. Դատավորների միջեւ համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխման գործընթացին միջամտելը` բաշխման արդյունքներին վերաբերող տվյալները փոփոխելու նպատակով.

պատժվում է ազատազրկմամբ՝ մինչեւ երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2)պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով,

3) շահադիտական դրդումներով,

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ