Հոդված 1. «Ավիացիայի մասին» 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի 63-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Փոխադրողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ուղեւորների եւ օդանավի անձնակազմի անդամների պահպանության եւ խնամքի համար՝ օդանավը լքելու պահից մինչեւ սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի թույլտվության տրամադրումը: Փոխադրողը պատասխանատվություն է կրում նաեւ Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում այն ուղեւորների պահպանության եւ խնամքի համար, որոնց մուտքի թույլտվության տրամադրումը սահմանված կարգով մերժել է սահմանային վերահսկողություն իրականացնող մարմինը՝ փաստաթղթերը ոչ պատշաճ ձեւակերպված լինելու պատճառով: Տվյալ դեպքում փոխադրողը պարտավորվում է ուղեւորին սահմանային վերահսկողության կետից տեղափոխել տարանցիկ սրահ եւ նրան փոխադրել մինչեւ մեկնարկի օդանավակայան՝ հոգալով կենցաղի եւ սննդի հետ կապված կարիքները:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: