Հոդված 1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 15-րդ հոդվածի 3-րդ կետի (բ) մասում «2» թիվը փոխարինել «3» թվով:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի (գ) մասում «տարին» բառը փոխարինել «երեք տարի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետում կտրոն բառից հետո «ստորակետը» փոխարինել «վերջակետով», «որը պետք է փակցվի տրանսպորտային միջոցի վրա՝ վարորդի կողմից առջեւի հողմապակու ներքեւի աջ անկյունում, բացառությամբ կցորդի (կիսակցորդի), որի տեխնիակական զննության կտրոնը պետք է գտնվի քարշակող տրանսպորտային միջոցի վարորդի մոտ» նախադասությունը հանել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹեւԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը միտված է տեխնիկական զննության կտրոնները ավտոմեքենաների դիմապակուց հանելուն, ինչպես դա արվեց ԱՊՊԱ կտրոնների դեպքում: Նախագծով առաջարկվում է նաեւ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննման համար սահմանված մեկ տարի ժամկետը փոխարինել երեք տարի ժամկետով:
Տեղին է նշել, որ կան երկրներ, որտեղ անձնական օգտագործման մեքենաները տեխնիկական զննում չեն անցնում, օրինակ հարեւան Վրաստանի Հանրապետությունում: