Հոդված 1. Պահպանել 1984 թ. Պաշարների Պետական Հանձնաժողովի (ՊՊՀ) կողմից հաստատված Արարատյան Արտեզյան Ավազանում (ԱԱԱ) ստորջրյա ջրային ռեսուրսների ստորերկրյա ջրերի հետագա շահագործման ռեժիմը` 34.7 մ3 /վրկ կամ 1094.3մլն.մ3 /տարի միջին տարեկան ջրառը:
Հոդված 2. Սահմանել հորատանցքերով սահմանված միջին տարեկան ջրառն ըստ հիդրոերկրաբանական կառուցվածքների եւ տարածաշրջանների՝
ա) Հոկտեմբերյանի իջվածք՝ 22.5 մ3 /վրկ կամ 709.6մլն.մ3 /տարի, այդ թվում`
- արեւմտյան մաս՝ Բաղրամյանի եւ Արմավիրի տարածաշրջաններ՝ 10.1 մ3 /վրկ կամ 318.6 մլն.մ3 /տարի,
- արեւելյան մաս՝ Էջմիածնի տարածաշրջան՝ 12.4 մ3 /վրկ կամ 391.0 մլն.մ3 /տարի,
բ) Սովետաշենի բարձրացում՝ Մասիսի տարածաշրջան՝ 8.5 մ3 /վրկ կամ 268.0մլն.մ3 /տարի,
գ) Արտաշատի իջվածք՝ Արտաշատի տարածաշրջան՝ 2.2 մ3 /վրկ կամ 69.4 մլն.մ3 /տարի,
դ) Արազդայանի իջվածք՝ Արարատի տարածաշրջան՝ 1.5մ3 /վրկ կամ 47.3 մլն.մ3 /տարի:
Հոդված 3. ԱԱԱ ստորերկրյա ջրերի ինքնաշատրվանող գոտում ստորերկրյա ջրերից հորատանցքերով ձկնաբուծության նպատակով օգտագործվող միջին տարեկան ջրառը սահմանել 12.0 մ3 /վրկ կամ 378.4 մլն.մ3 /տարի ջրաքանակը:
Հոդված 4. Ձկնարտադրության ներկա ծավալը պահպանելու համար գործող բոլոր ձկնային տնտեսություններում մինչեւ 2015 թվականը ներդնել ջրախնայող փակ եւ կիսափակ համակարգեր՝ ստորերկրյա ջրերի օգտագործման ծավալները 70.0 %-ով նվազեցնելու համար:
Հոդված 5. Մինչեւ 2015 թվականը ԱԱԱ ստորերկրյա ջրերի ինքնաշատրվանող գոտում լուծարել գոյություն ունեցող վթարային, տիրազուրկ եւ հակասանիտարական վիճակում գտնվող թվով 348 հորատանցքերը:
Հոդված 6. ԱԱԱ ինքնաշատրվանող գոտին 1984թ. դրությամբ վերականգնելու նպատակով, այդ գոտու սահմաններում կտրականապես արգելել նոր ինքնաշատրվանող հորատանցքերի, ներառյալ՝ ջրօգտագործման թույլտվությունները տրամադրված եւ չհորատված հորատանցքերի հորատումը:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հիմնավորում
«Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության
Փորձագետները գտնում են, որ ԱԱԱ-ի ստորերկրյա ջրերի 1984թ. անսահմանափակ օգտագործման ժամանակահատվածի համար հատատված արդյունաբերական պաշարները հուսալի եւ իրատեսական են եւ վերագնահատման կարիք չունեն: Եթե վերջին 10 տարիների ընթացքում պահպանվեր 1984թ. ՊՊՀ կողմից հորատանցքերով սահմանված շահագործման ռեժիմը` 34.7 մ3 /վրկ կամ 1094.3մլն.մ3/տարի միջին տարեկան ջրառը, ապա ԱԱԱ-ում ստորերկրյա ջրային ռեսուրսների հետ առնչվող խնդիրներ չէին լինի: