Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2981-18.05.2004-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի ՀՕ-183 օրենքում «հայտարարագիր» եւ «հայտարարագրումը» բառերը եւ դրանց հոլովումները փոխարինել «հաշվարկ» եւ «հաշվարկումը» բառերով եւ դրանց հոլովումներով:

Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածում.

ա) 1-ին մասում «ներկայացնել» բառից հետո ավելացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ձեւով» բառերը.

բ) 5-րդ մասում «մարտի 1-ից» բառերը փոխարինել «ապրիլի 15-ից» բառերով:

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 24-րդ հոդվածը, 31-րդ հոդվածի 9-րդ մասը եւ 38-րդ հոդվածի 4-րդ մասը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից: