Armenian ARMSCII Armenian
Կ-2171-28.03.2022,18.05.2022-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի (այուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 3-րդ կետից «վերահսկող լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանով» բառերը փոխարինել «վերահսկող լիազոր մարմնի կողմից, իսկ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում մաքսային մարմինների կողմից» բառերով.

2) լրացնել նոր 3.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ.

«3.1) սահմանային պետական վերահսկողությունը պետական սահմանի անցման կետերում՝ պետական սահմանի անցման կետերում՝ սույն օրենքով նախատեսված սահմանային պետական վերահսկողության գործառույթներ, որոնք իրականացվում են բացառապես փաստաթղթային ուսումնասիրության, փաստաթղթային ստուգման, ակնադիտական զննման կամ ակնադիտական հետազոտման (բեռների նույնականացման) միջոցով: Սահմանային պետական վերահսկողությունը պետական սահմանի անցման կետերում իրականացնում են մաքսային մարմինները.»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) վերնագրում «Լիազոր մարմնի» բառերից հետո լրացնել «եւ պետական սահմանի անցման կետերում սահմանային պետական վերահսկողություն իրականացնող պետական մարմնի» բառերը.

2) լրացնել նոր 5.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5.1. Պետական սահմանի անցման կետերում սույն հոդվածով նախատեսված պետական վերահսկողության գործառույթները իրականացնում են մաքսային մարմինները՝ որպես սահմանային պետական վերահսկողություն պետական սահմանի անցման կետերում:».

3) ուժը կորցրած ճանաչել 6-9-րդ մասերը:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «տարածքային ստորաբաժանումների (սահմանային հսկիչ կետերի եւ մարզային կենտրոնների)» բառերը փոխարինել «տարածքային ստորաբաժանումների» բառով.

2) լրացնել նոր 1.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Պետական սահմանի անցման կետերում սույն հոդվածով նախատեսված պետական վերահսկողության գործառույթները իրականացնում են մաքսային մարմինները՝ որպես սահմանային պետական վերահսկողություն պետական սահմանի անցման կետերում:».

3) 3-րդ մասում «Հսկիչ կետում» բառերը հանել:»:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասում «լիազոր մարմնին» բառերից հետո լրացնել «կամ մաքսային մարմնին» բառերը:

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ ծմբագրությամբ

«1.Մաքսային մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանությունը պարզելու նպատակով պետական սահմանի անցման կետում զննում է ներմուծվող սննդամթերքը եւ կենդանական ծագման մթերքը եւ որոշում ուղեկցող փաստաթղթերին համապատասխանությունը: Զննման ընթացքում ուսումնասիրվում են միայն փաստաթղթեր:».

2) 5-րդ մասում «լիազոր մարմնի» բառերը փոխարինել «մաքսային մարմնի» բառերով.

3) 6-րդ մասում «բյուջե» բառից հետո լրացնել «նախքան» բառը, իսկ «ավարտից հետո՝ երեք բանկային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «ավարտը» բառով:

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածում լրացնել նոր 5-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«5.Պետական սահմանի անցման կետերում սույն հոդվածով նախատեսված պետական վերահսկողության գործառույթները իրականացնում են մաքսային մարմինները՝ որպես սահմանային պետական վերահսկողություն պետական սահմանի անցման կետերում:»:

Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) լրացնել նոր 2.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2.1. Պետական սահմանի անցման կետերում սույն հոդվածով նախատեսված պետական վերահսկողության գործառույթները իրականացնում են մաքսային մարմինները՝ որպես սահմանային պետական վերահսկողություն պետական սահմանի անցման կետերում:».

2) 4-րդ մասում «տարածքային մարմնի ղեկավարները» բառերից հետո լրացնել «,իսկ սույն հոդվածի 2.1-ին կետով նախատեսված դեպքում նաեւ մաքսային մարմնի ղեկավարը, նրա համապատասխան տեղակալը, մաքսային հսկողության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը:»:

Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածի

1) 1-ին մասում՝

ա. «պաշտոնատար անձինք» բառերից հետո լրացնել «, իսկ պետական սահմանի անցման կետերում սույն օրենքով նախատեսված սահմանային պետական վերահսկողություն իրականացնող մաքսային մարմիններն» բառերը.

բ. 2-րդ կետում «լիազոր մարմնի կնիքով» բառերը փոխարինել«լիազոր մարմնի կամ մաքսային մարմնի կնիքով կամ էլեկտրոնային եղանակով» բառերով.

2) 2-րդ մասում՝

ա. «պաշտոնատար անձինք» բառերից հետո լրացնել «, իսկ պետական սահմանի անցման կետերում սույն օրենքով նախատեսված սահմանային պետական վերահսկողություն իրականացնող մաքսային մարմինները» բառերը.

բ. 10-րդ կետում «անձնական կնիք» բառերից հետո լրացնել «կամ էլեկտրոնային եղանակով հավաստման հնարավորություն» բառերը:

3) 3-րդ մասում «Լիազոր մարմնի» բառերը փոխարինել «Պետական վերահսկողություն իրականացնող պետական մարմնի» բառերով, իսկ «լիազոր մարմինը» բառերը՝ «պետական վերահսկողություն իրականացնող պետական մարմինը» բառերով:

Հոդված 9. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 1-4-րդ հավելվածները:

Հոդված 10.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Պետական սահմանի անցման կետերում մինչեւ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 12.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարգի սահմանումը իր իրավասության սահմաններում վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը: