Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2001 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-294 օրենքի 15-րդ հոդվածը՝
1) վերնագրում «լիազորությունները» բառից հետո լրացնել «, պատվիրակված գործառույթների իրականացումը» բառերը.
2) 1-ին մասը լրացնել նոր 65-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«65) Որպես սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթի իրականացում՝
ա. պետական սահմանի անցման կետերում իրականացնում են անձնագրային եւ ճանապարհային երթեւեկության օրենսդրության խախտումների նկատմամբ հսկողության գործառույթներ.
բ. օրենքով նախատեսված այլ վերահսկողույթան կամ հսկողության գործառույթներ:»:
3) լրացնել 2-6-րդ մասեր հետեւյալ բովանդակությամբ՝
«2. Սույն հոդվածի իմաստով սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթի իրականացումը օրենքով պետական այլ մարմիններին վերապահված եւ օրենքով նախատեսված դեպքում ազգային անվտանգության մարմիններին փոխանցված վերահսկողական կամ հսկողական գործառույթների իրականացում է ազգային անվտանգության մարմինների կողմից պետական սահմանի անցման կետերում:
3. Ազգային անվտանգության մարմինները սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթ իրականացնելիս առաջնորդվում են տվյալ գործառույթի ոլորտը կարգավորող օրենսդրությամբ:
4. Սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթը ազգային անվտանգության մարմիններն իրականացնում են գործառույթի ոլորտը կարգավորող օրենքով ուղղակի նախատեսված լինելու դեպքում:
5. Ազգային անվտանգության մարմինները սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործառույթն իրականացնում են ազգային անվտանգության մարմնի անունից:»:
6. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործառույթի իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասով «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 15-րդ հոդվածում լրացվող 6-րդ մասով սահմանված իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: