Armenian ARMSCII Armenian
Կ-281-31.05.2022-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-95-Ն օրենքի 1-ին հավելվածը 47-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր բաժնով.

«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն
48. 90125 «Արմենիկում» ՓԲԸ
ք. Երեւան, Նալբանդյան 37
49. 90126 «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» ՓԲԸ Վայոց ձորի մարզ, համայնք Արին, Արին-Հերհեր ճանապարհի թիվ 6 հիդրոէլեկտրակայան»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: