Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-437-04.02.2014,21.03.2014-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1: «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12 ՀՕ-12.12.2013 օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2: Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:


«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ն միանվագ նպաստ տրամադրվի նաեւ այն ծնողներին, որոնց երեխան ծնվել է մահացած:

Օրենքի ընդունումը եւ սոցիալական, եւ բարոյահոգեբանական, եւ մարդասիրական տեսանկյունից արդարացված քայլ է. ավելին` կենսաբանորեն բավականին բարդ է ապացուցել` երեխան ծնվել է մահացած, թե մահացել է ծնվելուց անմիջապես հետո, ինչն էլ լուրջ կոռուպցիոն դրսեւորումների առիթ կարող է հանդիսանալ փաստն արձանագրելու համար: