Հոդված 1. «Հuկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 22-ի ՀO-129-Ն oրենքի (այuուհետ` Oրենք) 11-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքով սահմանված դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում կանխիկ դրամով դրամական գործարքներ իրականացնելու վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայության համար ԱԱՀ վճարող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է հարյուր հիսուն հազար դրամի չափով, իսկ ԱԱՀ չվճարող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում յոթանասունհինգ հազար դրամի չափով:
Տուգանքը նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումը կրկնելու դեպքում ԱԱՀ վճարող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է երեք հարյուր հազար դրամի չափով,իսկ ԱԱՀ չվճարող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է յոթանասունհինգ հազար դրամի չափով եւ նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է մինչեւ սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենայի ներդրումը:»:
2) 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի եւ /կամ շահագործման կանոնների խախտմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման համար ԱԱՀ վճարող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է հիսուն հազար դրամի չափով,իսկ ԱԱՀ չվճարող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է քսանհինգ հազար դրամի չափով:»:
3) 2-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումն առաջին անգամ կրկնելու դեպքում ԱԱՀ վճարող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է հարյուր հիսուն հազար դրամի չափով, եւ նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է 5 օրով, իսկ ԱԱՀ չվճարող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է յոթանասունհինգ հազար դրամի չափով եւ նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է 2 օրով: Գործունեության կասեցման հիմքերի վերաբերյալ հայտարարությունը փակցվում է գնորդների եւ հաճախորդների համար տեսանելի տեղում:»:
4) 2-րդ մասի երրորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սույն մասի երկրորդ պարբերությունում նշված խախտումը երկրորդ եւ ավելի անգամ կրկնելու դեպքում ԱԱՀ վճարող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է երեք հարյուր հազար դրամի չափով, եւ նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է 10 օրով իսկ ԱԱՀ չվճարող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է հարյուր հիսուն հազար դրամի չափով եւ նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է 5 օրով: կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի ցանկը հարկային մարմնի ղեկավարի կողմից ենթակա է հրապարակման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հիմնավորում
«Հսկիչ - դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետուրյան օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը նպատակ ունի որոշ չափով մեղմացնելու փոքր եւ միջին բիզնեսում ստեղծված անբարենպաստ իրավիճակը, որը ավելի շատ վերաբերվում է ապրանքների իրացման ցածր շրջանառություն ունեցող վայրերում, գյուղերում փոքր եւ միջին բիզնեսով զբաղվողներին: