Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) եթե քվեաթերթիկը ծալված է անհամաչափորեն, եւ տվյալ ծալվածքը ակնհայտորեն հանդիսանում է, որպես տվյալ քվեաթերթիկը տարբերակելու միջոց»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հիմնավորում
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քանի որ քվեարկությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է փակ գաղտնի կերպով եւ արգելված է որեւէ կերպ հատուկ նշումների միջոցով կամ այլ ձեւերով տարբերակել կոնկրետ քաղաքացու քվեաթերթիկը, սույն նախաձեռնությունը նպատակ է հետապնդում բացառելու հատուկ կերպով քվեաթերթիկը ծալելու միջոցով քվեաթերթիկի նշումը եւ տարբերակումը:
Եղել են նախադեպեր, երբ ընտրողները, կարծես թե, օրենսդրությամբ չարգելված ձեւով հատուկ կերպով ծալելու միջոցով առանձնացրել են իրենց քվեաթերթիկները մյուսներից, ինչի արդյունքում հնարավոր է եղել դրանք տարբերակել: Փոփոխությունը նպատակ ունի կարգավորելու այդ հարցը: