Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-477-28.03.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասում «Օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու» բառերը փոխարինել «Օրենքում փոփոխություն կամ լրացում կատարելու, ինչպես նաեւ օրենքի գործողությունը դադարեցնելու» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 
   

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Հաշվի առնելով, որ օրենքի գործողությունը դադարեցնելու մասին (օրենքը վերացնելու, անվավեր ճանաչելու, չեղյալ ճանաչելու կամ օրենքի գործողությունը կասեցնելու մասին) օրենքների նախագծերի երրորդ ընթերցմամբ քննարկման անհրաժեշտությունը որպես կանոն բացակայում է, օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է դրանք քննարկել երկու ընթերցմամբ: