Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4905-10.04.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-22-Ն օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 7-րդ կետով.

«7) ծառայությունների մատուցման ընթացքում օգտոգործվող սարքավորումների համապատասխանությունը գնահատելու ժամանակ»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը

«Շուկայի վերահսկողության մասին» եւ «Ոչ պարենային արտադրանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի նպատակը 2011 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին»  ՀՀ կառավարության N 111-Ն որոշման, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության եվ Եվրոպական միության միջեւ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկի նպատակով մինչեւ 2011 թվականի հունիս ամիսը կատարվելիք միջոցառումների ժամանակացույցի»  կատարման ապահովումն է, համաձայն որի  ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարված է իրականացնել բարեփոխումներ որակի ենթակառուցվածքների բնագավառում:

 Շուկայի վերահսկողության հարաբերությունների կարգավորման եւ ոչ պարենային արտադրանքի անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակելու «Շուկայի վերահսկողության մասին» եւ «Ոչ պարենային արտադրանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, որոնք հստակ կարգավորում են ոչ պարենային արտադրանքի անվտանգության ապահովման ոլորտի հարաբերությունները` սահմանելով տնտեսավարող սուբյեկտների եւ շուկայի վերահսկաղության մարմնի իրավունքներն ու պարտականությունները նշված ոլորտում, շուկայի վերահսկողության իրականացման միջոցառումները, արտադրանքի հատկանիշների ստուգման ընթացակարգերը, սահմանափակիչ միջոցառումների իրականացման ընթացակարգերը, վտանգավոր արտադրանքի շուկայից դուրս բերման եւ հետկանչման միջոցառումները, ինչպես նաեւ ոչ պարենային արտադրանքը շրջանառության մեջ դնելու եւ այդ արտադրանքի անվտանգության ապահովման իրավական եւ կազմակերպական հիմքերը:

Միեւնույն ժամանակ նշված օրենքների նախագծերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում շուկայի վերահսկողության ոլորտը միջազգային ստանդարտներին` եվրոպական դիրեկտիվներին ու կանոնակարգերին, ինչպես նաեւ միջազգային լավագույն փորձին համահունչ կարգավորելու հրամայականով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայում արտադրանքի վերահսկողության ոլորտը կարգավորվում է «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքով, որը սակայն համակողմանի չի կարգավորում արտադրանքի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Արտադրանքի անվտանգության ապահովումը եւ շուկայի վերահսկողությունը իրավական կարգովրման կարիք ունեն, որի նպատակն է սպառողների շահերի պաշտպանության մակարդակի բարձրացումը` միջազգային լավագույն փորձի ներդրման եւ եվրոպական ստանդարտներին համապատասխանության ապահովման միջոցով:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Բնագավառում իրականացվող քաղաքականությունը հանգում է շուկայի վերահսկողության միջոցառումների պատշաճ կերպով իրականացմանը եւ ներքին շուկան վտանգավոր արտադրանքներից պաշտպանվածությանը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքների նախագծերի կարգավորման նպատակն է վտանգավոր եւ սահմանված պահանջներին չհամապատասխանող արտադրանքից ներքին շուկայի պաշտպանությունն ապահովելու նպատակով շուկայի վերահսկողության իրավական եւ կազմակերպական հիմքերի, շուկայի վերահսկողության հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաեւ որ պարենային արտադրանքի անվտանգության ապահովման իրավական եւ կազմակերպական հիմքերի սահմանումը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագծերի մշակմանը ներգրավված են եղել Տեսչական բարեփոխումների քարտուղարությունը եւ ՎԶԵԲ-ը:

6. Ակնկալվող արդյունքը

Եվրոպական չափանիշներին համապատասխան օրենքների առկայություն, որոնք հիմք կստեղծեն շուկան վտանգավոր արտադրանքներից պաշտպանելու եւ վերջինիս վերահսկողության ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացման համար:

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկան: