Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի թիվ ՀՕ-206-Ն օրենքի 31-րդ հոդվածում
1) 1-ին մասում «ինքնակառավարման այլ մարմիններում» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ավագանու անդամի)» բառերը,
2) լրացնել 1.1. մասով հետեւյալ բովանդակությամբ.
«1.1. Սույն հոդվածի 1-ին մասում սահմանված բացառությունից չեն կարող օգտվել քաղաքական պաշտոններ, պետական վարչական պաշտոններ, ինքնավար պաշտոններ եւ հայեցողական պաշտններ զբաղեցնող հանրային ծառայողները:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: