Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4902-10.04.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին»  Հայաստանի Հանրապետության  2000 թվական մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի  (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասը «արժանահավատությունը եւ» բառերից հետո լրացնել «(կամ)»բառով:

Հոդված 2. Օրենքի 2.1-ին հոդվածում`

1. 1-ին մասի երկրորդ պարբերությունը «գույքային»  բառից հետո լրացնել «եւ, օրենքով նախատեսված դեպքերում, ոչ գույքային» բառերով:

2. 7-րդ մասի երկրորդ պարբերությունում «եւ հիմքերի վերաբերյալ» բառերը փոխարինել «, ժամկետների, հիմքերի եւ այն իրավական նորմերի վերաբերյալ, որոնց պահանջները չեն կատարվել, ինչպես նաեւ բողոքարկման վերաբերյալ» բառերով.

3. հոդվածը  լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 8-րդ մասով.

«8. Սույն հոդվածի 2-7-րդ մասերի դրույթները չեն տարածվում շուկայի վերահսկողության մարմինների նկատմամբ, որոնք ստուգումները պլանավորում են «Շուկայի վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ոլորտային ծրագերին համապատասխան :»:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի.

1. 1-ին մասը «պարզելը» բառից հետո լրացնել «եւ (կամ)» բառերով.

2. 1-ին եւ 1.1-ին մասերում «գույքային» բառից հետո լրացնել «եւ, օրենքով նախատեսված դեպքերում, ոչ գույքային» բառերով:

3. 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության կողմից ժամկետանց ապրանքների, բացառությամբ սննդամթերքի վաճառքի, ինչպես նաեւ նորմատիվ փաստաթղթերի պահանջներին արտադրանքի, բացառությամբ սննդամթերքի ծառայությունների, բացառությամբ հանրային սննդի ոլորտի համապատասխանության վերահսկողության եւ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից իրկանացվող շուկայի վերահսկողության» բառերով:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1 մասով.

«1.1 Շուկայի վերահսկողության մասին ՀՀ օրենքով նախատեսված՝  հանրության շահերին սպառնացող ռիսկերը կանխելուն կամ դրանցից խուսափելուն ուղղված սահմանափակող (ուղղիչ) հրատապ գործողությունների ձեռնարկման անհրաժեշտության դեպքում շուկայի վերահսկողության մարմինը կարող է սահմանափակող (ուղղիչ) միջոցառումների մասին որոշում ընդունել առանց ակտի նախագիծը տնտեսավարող սուբյեկտին ներկայացնելու:

Այս դեպքում տնտեսավարող սուբյեկտը իրավունք ունի ներկայացնել որոշման վերաբերյալ իր բացատրությունները, առարկությունները եւ/կամ տեղեկությունները որոշման ընդունումից հետո ցանկացած պահի, սակայն նախքան որոշման պահանջների կատարման ժամկետի ավարտը: Շուկայի վերահսկողության մարմինը անհապաղ ուսումնասիրում է տնտեսավարող սուբյեկտից ստացված բացատրությունները, առարկություններն ու տեղեկությունները եւ ուսումնասիրության հիման վրա գնահատում է ընդունված որոշման համարժեքությունը եւ համամասնությունը:»:

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի`

1) «գ» կետը «համաձայնությամբ» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ համապատասխան մարմնի ղեկավարին ներկայացնել փորձաքննություն նշանակելու վերաբերյալ առաջարկություն» բառերով.

2) «զ» կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

« Փորձաքննության նշանակաման նպատակով նմուշառումը կատարվում է սույն օրենքի 8.1-րդ հոդվածին համապատասխան : »

Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 8.1-րդ հոդվածով`

«Հոդված 8.1. Փորձաքննության նշանակումը եւ նմուշառման ընթացակարգը

1. Ստուգման ընթացքում կոնկրետ հարցերի պարզաբանման համար հատուկ գիտելիքների կիրառման հիմնավոր անհրաժեշտություն առաջանալու դեպքում ստուգում իրականացնող անձի ներկայացմամբ համապատասխան մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) նշանակում է փորձաքննություն:

2. Փորձաքննության համար անհրաժեշտ արտադրանքի կամ նյութի նմուշառումն իրականացվում է ստուգում իրականացնող անձի կամ ստուգման խմբի անդամ հանդիսացող համապատասխան ոլորտի մասնագետի կողմից` տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի ներկայությամբ: Նմուշառման հատուկ պայման պահանջող դեպքերում նմուշառում իրականացվում է փորձարկում իրականցնող փորձագետի կողմից:

3. Նմուշառումը սկսելուց առաջ ստուգում իրականացնող անձը կամ ստուգման խմբի անդամ հանդիսացող համապատասխան ոլորտի մասնագետը պարտավոր է տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցչին ներկայացնել փորձաքննություն նշանակելու անհրաժեշտության մասին որոշման հիմնավորումը եւ ծանոթացնել նրան նմուշառման կարգը: Տնտեսավարող սուբյեկտն իրավունք ունի ներկա գտնվել նմուշառման ժամանակ ստուգում իրականացնող անձի բոլոր գործողություններին եւ միջնորդություններ հարուցել այդ գործողությունների կապակցությամբ, ինչի մասին գրառում է կատարվում նմուշառման արձանագրության մեջ:

4. Նմուշառումը կատարվում է առնվազն երկու օրինակից: Նմուշառված արտադրանքը կամ նյութը պետք է կոմպլեկտավորվեն, փաթեթավորվեն եւ կապարակնքվեն: Նմուշներից մեկը մնում է տնտեսավարող սուբյեկտի մոտ:  Արգելվում է բացել այն մինչեւ փորձաքննության ավարտը: Երկրորդ նմուշը ներկայացվում է փորձաքննության: Այն դեպքերում, երբ նմուշառված արտադրանքը կամ նյութը կարող է փոխել իր հատկությունները ժամանակի ընթացքում, նմուշը վերցվում է մեկ օրինակից:

Փորձանմուշների վերցման, կոմպլեկտավորման, փաթեթավորման եւ կապարակնքման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Եթե կոնկրետ հարցի պարզաբանման համար անհրաժեշտ է կատարել գործիքային չափումներ, ապա դրանք կատարվում են սույն հոդվածի 2-3-րդ մասերում սահմանված կարգով: Չափման արդյունքը գրանցվում է համապատասխան արձանագրության մեջ, որի մեկ օրինակը տրամադրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին:

5. Նմուշառված օրինակները պետք է պահպանվեն այնպիսի պայմաններում, որոնք կապահովեն դրանց որակի եւ ամբողջականության պահպանությունը: Արտադրանքի կամ նյութի նմուշների պահպանման կարգը եւ չափանիշները պետք է համապատասխանեն դրանց փորձաքննության պահանջներին:

6. Նմուշառում կատարող ստուգման խմբի անդամը վերցված փորձանմուշների համար կազմում է արձանագրություն երեք օրինակից` ստորագրված իր եւ տնտեսավարող սուբյեկտի լիազորված ներկայացուցչի կողմից, որում նշվում են դրա կազմման վայրը եւ ժամանակը, հղումը տվյալ տնտեսավարող սուբյեկտի մոտ ստուգում նշանակելու եւ նմուշառում կատարելու մասին հրամաններին, տնտեսավարող սուբյեկտի անվանումը եւ հասցեն, ընտրված փորձանմուշների ցանկը եւ քանակը, փորձանմուշի (փորձանմուշների) գինը, անհրաժեշտության դեպքում նշելով նաեւ արտադրողի տվյալները եւ նույնականացման կոդը:

7. Արձանագրության մեկ օրինակը կցվում է արտադրանքի կամ նյութի կապարակնքված նմուշներին եւ վերջիններիս հետ միասին ուղարկվում է իրավասու կազմակերպությանը` փորձաքննության համար, երկրորդ օրինակը մնում է տնտեսավարող սուբյեկտի մոտ, երրորդը` ստուգում իրականացնող անձի:

8. Արտադրանքի կամ նյութի նմուշառման ծախսերը, փոխադրման ու փորձաքննության ծախսերը կատարվում են ստուգում իրականացնող մարմնի բյուջեից: Եթե փորձաքննության (փորձարկման) արդյունքում պարզվում է, որ տնտեսավարող սուբյեկտի կողմից թույլ են տրվել օրենսդրության պահանջների խախտումներ, ապա տնտեսավարող սուբյեկտը ամբողջությամբ փոխհատուցում է փորձաքննության ծախսերը:

Նմուշառված օրինակների տեղափոխման անհնարինության կամ տեղափոման ընթացքում դրանց ամբողջականության խախտման կամ հատկությունների փոփոխման հնարավորության դեպքում փորձաքննություն կարող է իրականացվել նաեւ տնտեսավարող սուբյեկտի մոտ:

9. Փորձաքննության ժամկետը 14 աշխատանքային օր է` սկսած փորձաքննություն նշանակելու մասին հրամանի ընդունման ամսաթվից: Փորձաքննության ժամկետը կարող է երկարաձգվել միայն այն դեպքում, երբ փորձաքննության մեթոդաբանությամբ ավելի երկարատեւ ընթացակարգ է նախատեսվում:

10. Փորձագիտական եզրակացությունը՝ կցվում է ստուգման եզրակացությանը եւ ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտին` սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո, բացառությամբ 1-ին հոդվածի, 2-րդ հոդվածի առաջին եւ 3-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից տաս օր հետո:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 
 
«ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը

«Շուկայի վերահսկողության մասին» եւ «Ոչ պարենային արտադրանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի նպատակը 2011 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին»  ՀՀ կառավարության N 111-Ն որոշման, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության եվ Եվրոպական միության միջեւ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկի նպատակով մինչեւ 2011 թվականի հունիս ամիսը կատարվելիք միջոցառումների ժամանակացույցի»  կատարման ապահովումն է, համաձայն որի  ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարված է իրականացնել բարեփոխումներ որակի ենթակառուցվածքների բնագավառում:

Շուկայի վերահսկողության հարաբերությունների կարգավորման եւ ոչ պարենային արտադրանքի անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակելու «Շուկայի վերահսկողության մասին» եւ «Ոչ պարենային արտադրանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, որոնք հստակ կարգավորում են ոչ պարենային արտադրանքի անվտանգության ապահովման ոլորտի հարաբերությունները` սահմանելով տնտեսավարող սուբյեկտների եւ շուկայի վերահսկաղության մարմնի իրավունքներն ու պարտականությունները նշված ոլորտում, շուկայի վերահսկողության իրականացման միջոցառումները, արտադրանքի հատկանիշների ստուգման ընթացակարգերը, սահմանափակիչ միջոցառումների իրականացման ընթացակարգերը, վտանգավոր արտադրանքի շուկայից դուրս բերման եւ հետկանչման միջոցառումները, ինչպես նաեւ ոչ պարենային արտադրանքը շրջանառության մեջ դնելու եւ այդ արտադրանքի անվտանգության ապահովման իրավական եւ կազմակերպական հիմքերը:

Միեւնույն ժամանակ նշված օրենքների նախագծերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում շուկայի վերահսկողության ոլորտը միջազգային ստանդարտներին` եվրոպական դիրեկտիվներին ու կանոնակարգերին, ինչպես նաեւ միջազգային լավագույն փորձին համահունչ կարգավորելու հրամայականով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայում արտադրանքի վերահսկողության ոլորտը կարգավորվում է «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքով, որը սակայն համակողմանի չի կարգավորում արտադրանքի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Արտադրանքի անվտանգության ապահովումը եւ շուկայի վերահսկողությունը իրավական կարգովրման կարիք ունեն, որի նպատակն է սպառողների շահերի պաշտպանության մակարդակի բարձրացումը` միջազգային լավագույն փորձի ներդրման եւ եվրոպական ստանդարտներին համապատասխանության ապահովման միջոցով:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Բնագավառում իրականացվող քաղաքականությունը հանգում է շուկայի վերահսկողության միջոցառումների պատշաճ կերպով իրականացմանը եւ ներքին շուկան վտանգավոր արտադրանքներից պաշտպանվածությանը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքների նախագծերի կարգավորման նպատակն է վտանգավոր եւ սահմանված պահանջներին չհամապատասխանող արտադրանքից ներքին շուկայի պաշտպանությունն ապահովելու նպատակով շուկայի վերահսկողության իրավական եւ կազմակերպական հիմքերի, շուկայի վերահսկողության հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաեւ որ պարենային արտադրանքի անվտանգության ապահովման իրավական եւ կազմակերպական հիմքերի սահմանումը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագծերի մշակմանը ներգրավված են եղել Տեսչական բարեփոխումների քարտուղարությունը եւ ՎԶԵԲ-ը:

6. Ակնկալվող արդյունքը

Եվրոպական չափանիշներին համապատասխան օրենքների առկայություն, որոնք հիմք կստեղծեն շուկան վտանգավոր արտադրանքներից պաշտպանելու եւ վերջինիս վերահսկողության ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացման համար:

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկան