Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4903-10.04.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Համապատասխանության գնահատման մասին»  Հայաստանի Հանրապետության  2004 թվականի մայիսի 26-ի ՀՕ-82-Ն օրենքի (այսուհետ` օրենք)

32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից եւ ամբողջ տեքստից հանել «ծառայությունների» բառը:

Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 1-ին պարբերությունում «իրականացնում են ազգային մարմինը եւ» բառերը փոխարինել «իրականացնում է» բառերով, «իրենց» բառը փոխարինել «իր» բառով, «տեսչության (այսուհետ` տեսչություն)» բառերը փոխարինել «ծառայության (այսուհետ` ծառայություն)» բառերով, իսկ «որի ղեկավարը տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի, ծառայությունների համապատասխանության պետական վերահսկողության գլխավոր պետական տեսուչն է (այսուհետ` գլխավոր պետական տեսուչ):» բառերը հանել.

2) 1-ին մասի 2-րդ պարբերությունում «գլխավոր պետական տեսուչի եւ պետական տեսուչների» բառերը փոխարինել «ծառայության ղեկավարի եւ տեսուչների» բառերով.

3) 2-րդ մասում «գլխավոր պետական տեսուչի եւ պետական տեսուչների» բառերը փոխարինել «ծառայության ղեկավարի եւ տեսուչների» բառով եւ «ազգային մարմինը եւ» բառերը հանել:

Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ծառայության ղեկավարի եւ տեսուչների իրավասությունները».

2) 1-ին մասում «Գլխավոր պետական տեսուչը`» բառերը փոխարինել «Ծառայության ղեկավարը`» բառերով.

3) 2-րդ մասից հանել «Պետական» բառը:

4) 2-րդ մասի 1-ին կետում «գլխավոր պետական տեսուչին» բառերը փոխարինել «ծառայության ղեկավարին» բառերով

Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածի`

1) վերնագրում, 1-ին եւ 5-րդ մասերում «գլխավոր պետական տեսուչի եւ պետական տեսուչների» բառերը եւ դրանց համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «Ծառայության ղեկավարի եւ տեսուչների» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով.

2) 2-րդ մասից հանել «Պետական» բառը.

3) 3-րդ մասից հանել «Պետական» բառը, իսկ «գլխավոր պետական տեսուչին» բառերը փոխարինել «ծառայության ղեկավարին» բառերով.

4) 4-րդ մասում  «Գլխավոր պետական տեսուչի» բառերը փոխարինել «Ծառայության ղեկավարի» բառերով, իսկ «ազգային» բառը փոխարինել «գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման» բառերով:

Հոդված 5. Օրենքի 36-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «գլխավոր պետական տեսուչի եւ պետական տեսուչների» բառերը փոխարինել «ծառայության ղեկավարի եւ տեսուչների» բառերով.

2) 3-րդ եւ 4-րդ մասերում «տեսչությանը» բառերը փոխարինել «ծառայությանը» բառերով.

3) 5-րդ մասում «գլխավոր պետական տեսուչի» բառերը փոխարինել «ծառայության ղեկավարի» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը

«Շուկայի վերահսկողության մասին» եւ «Ոչ պարենային արտադրանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի նպատակը 2011 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին»  ՀՀ կառավարության N 111-Ն որոշման, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության եվ Եվրոպական միության միջեւ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկի նպատակով մինչեւ 2011 թվականի հունիս ամիսը կատարվելիք միջոցառումների ժամանակացույցի»  կատարման ապահովումն է, համաձայն որի  ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարված է իրականացնել բարեփոխումներ որակի ենթակառուցվածքների բնագավառում:

Շուկայի վերահսկողության հարաբերությունների կարգավորման եւ ոչ պարենային արտադրանքի անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակելու «Շուկայի վերահսկողության մասին» եւ «Ոչ պարենային արտադրանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, որոնք հստակ կարգավորում են ոչ պարենային արտադրանքի անվտանգության ապահովման ոլորտի հարաբերությունները` սահմանելով տնտեսավարող սուբյեկտների եւ շուկայի վերահսկաղության մարմնի իրավունքներն ու պարտականությունները նշված ոլորտում, շուկայի վերահսկողության իրականացման միջոցառումները, արտադրանքի հատկանիշների ստուգման ընթացակարգերը, սահմանափակիչ միջոցառումների իրականացման ընթացակարգերը, վտանգավոր արտադրանքի շուկայից դուրս բերման եւ հետկանչման միջոցառումները, ինչպես նաեւ ոչ պարենային արտադրանքը շրջանառության մեջ դնելու եւ այդ արտադրանքի անվտանգության ապահովման իրավական եւ կազմակերպական հիմքերը:

Միեւնույն ժամանակ նշված օրենքների նախագծերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում շուկայի վերահսկողության ոլորտը միջազգային ստանդարտներին` եվրոպական դիրեկտիվներին ու կանոնակարգերին, ինչպես նաեւ միջազգային լավագույն փորձին համահունչ կարգավորելու հրամայականով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայում արտադրանքի վերահսկողության ոլորտը կարգավորվում է «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքով, որը սակայն համակողմանի չի կարգավորում արտադրանքի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Արտադրանքի անվտանգության ապահովումը եւ շուկայի վերահսկողությունը իրավական կարգովրման կարիք ունեն, որի նպատակն է սպառողների շահերի պաշտպանության մակարդակի բարձրացումը` միջազգային լավագույն փորձի ներդրման եւ եվրոպական ստանդարտներին համապատասխանության ապահովման միջոցով:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Բնագավառում իրականացվող քաղաքականությունը հանգում է շուկայի վերահսկողության միջոցառումների պատշաճ կերպով իրականացմանը եւ ներքին շուկան վտանգավոր արտադրանքներից պաշտպանվածությանը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքների նախագծերի կարգավորման նպատակն է վտանգավոր եւ սահմանված պահանջներին չհամապատասխանող արտադրանքից ներքին շուկայի պաշտպանությունն ապահովելու նպատակով շուկայի վերահսկողության իրավական եւ կազմակերպական հիմքերի, շուկայի վերահսկողության հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաեւ որ պարենային արտադրանքի անվտանգության ապահովման իրավական եւ կազմակերպական հիմքերի սահմանումը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագծերի մշակմանը ներգրավված են եղել Տեսչական բարեփոխումների քարտուղարությունը եւ ՎԶԵԲ-ը:

6. Ակնկալվող արդյունքը

Եվրոպական չափանիշներին համապատասխան օրենքների առկայություն, որոնք հիմք կստեղծեն շուկան վտանգավոր արտադրանքներից պաշտպանելու եւ վերջինիս վերահսկողության ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացման համար:

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկան