Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-492-15.04.2014-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 124-րդ հոդվածի

1. 2-րդ կետում«տասնապատիկի» բառը փոխարինել «հնգապատիկի» բառով:

2. 4-րդ կետում «քսանապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով:

3. 6-րդ կետում «հնգապատիկի» բառը փոխարինել «եռապատիկի» բառով:

4. 9-րդ կետում «հնգապատիկի» բառը փոխարինել «եռապատիկի » բառով:

5. 13-րդ կետում «տասնապատիկի» բառը փոխարինել «հնգապատիկի» բառով:

6. 21-րդ կետում «հնգապատիկի» բառը փոխարինել «եռապատիկի » բառով:

7. 22-րդ կետում «տասնապատիկի » բառը փոխարինել «հնգապատիկի » բառով:

8. 26-րդ կետում «քսանապատիկի » բառը փոխարինել «տասնապատիկի » բառով :

Հոդված 2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124.4 հոդվածի`

1. 1-ին կետում «տասնապատիկի» բառը փոխարինել «հնգապատիկի » բառով:

2. 2-րդ կետում «11-30 » թվերը փոխարինել «11-20 » թվերով, իսկ «երեսնապատիկի» բառը` «տասնապատիկի» բառով:

Հոդված 3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124.4 հոդվածի 2-րդ կետում ավելացնել նոր «2.1 » կետ` հետեւյալ բովանդակությամբ.

«2.1. Երթեւեկության սահմանված արագությունը 21-30 կմ/ժ-ով գերազանցել առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով»:

Հոդված 4. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124 եւ 124.4 հոդվածներում առաջարկվող փոփոխությունները միտված են տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման դեպքում սահմանված տուգանքի չափերի նվազեցմանը:

Օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կտա նվազ վտանգավորություն ունեցող խախտումների համար, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության նվազագույն եւ միջին աշխատավարձերի, կենսաթոշակների չափը, որոշակիորեն նվազեցնել տուգանքները,` բարձրացնելով հասարակության լայն շրջանակի շահերի պաշտպանությունը: