Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-493-16.04.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 2.1-ին հոդվածի`

1) 2-րդ մասի 1-ին կետն առաջին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Քաղաքաշինության բնագավառում ստուգման առարկա է հանդիսանում շինարարական օբյեկտը, իսկ ստուգումները պլանավորվում եւ կազմակերպվում են շինարարական օբյեկտի ռիսկայնության աստիճանի գնահատումից հետո: Շինարարական օբյեկտի ռիսկայնության աստիճանի գնահատականը որոշվում է օբյեկտի տեսակի եւ օբյեկտում օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտների` կառուցապատողի, նախագծողի, փորձաքննություն, շինարարական աշխատանքներ, տեխնիկական եւ հեղինակային հսկողություն իրականացնողների ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշների հանրագումարից:»,

2) 2-րդ մասի 3-րդ կետը «տնտեսվարող սուբյեկտները» բառերից հետո լրացնել     «, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` շինարարության օբյեկտները» բառերով,

3) 3-րդ մասը «տնտեսվարող սուբյեկտների» բառերից հետո լրացնել «, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` շինարարության օբյեկտների» բառերով,

4) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների տարեկան ծրագիրը ներառում է հետեւյալ տեղեկությունները.

1) ստուգման ենթակա շինարարական օբյեկտի անվանումը,

2) ստուգման ենթակա շինարարական օբյեկտում օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների լրիվ անվանումները (առկայության դեպքում),

3) ստուգման ենթակա շինարարական օբյեկտում անցկացված վերջին ստուգման ավարտի ամսաթիվը,

4) ստուգման ենթակա շինարարական օբյեկտի ռիսկայնությունը,

5) ստուգման անցկացման ժամանակահատվածը:».

5) 5-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը «տնտեսվարող սուբյեկտները» բառերից հետո լրացնել «, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` շինարարական օբյեկտները» բառերով, իսկ «տնտեսվարող սուբյեկտների» բառերից հետո «, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` շինարարական օբյեկտների» բառերով,

6) 7-րդ մասի 2-րդ պարբերությունը «ուսումնասիրությունների քանակի եւ հիմքերի վերաբերյալ:» բառերից հետո լրացնել «Քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում ստուգումների եւ ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվությունում նշվում է յուրաքանչյուր շինարարական օբյեկտի եւ օբյեկտում օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտների` կառուցապատողի, նախագծողի, փորձաքննություն, շինարարական աշխատանքներ, տեխնիկական եւ հեղինակային հսկողություն իրականացնողների անվանումները, տեղեկություններ յուրաքանչյուր շինարարական օբյեկտում անցկացված ստուգումների եւ ուսումնասիրությունների քանակի ու հիմքերի վերաբերյալ:» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի՝

1) 1.1-ին մասը 3-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում յուրաքանչյուր շինարարական օբյեկտում ստուգումն իրականացվում է մեկ ստուգաթերթով, որում ներառվում են օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական գործունեություն իրականացնող բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, այդ թվում նաեւ` համայնքի ղեկավարին, վերաբերող հարցեր:»:

2) 2-րդ մասի 1-ին պարբերությունը «ստուգվող տնտեսվարող սուբյեկտի լրիվ անվանումը» բառերից հետո լրացնել «քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում՝ ստուգվող շինարարական օբյեկտի գտնվելու վայրը եւ լրիվ անվանումը, օբյեկտում քաղաքաշինական գործունեություն իրականացնող  եւ ստուգվող տնտեսվրող սուբյեկտների լրիվ անվանումները,» բառերով,

3) 2-րդ մասը 3-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Քաղաքաշինության բնագավառում յուրաքանչյուր շինարարական օբյեկտ եւ օբյեկտում քաղաքաշինական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները ստուգվում են  մեկ հրամանով կամ հանձնարարագրով, որոնց տրման լիազորությունը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի որոշմամբ կարող է փոխանցվել քաղաքաշինական պետական տեսչության պետին:»,

4) 3-րդ մասի 1-ին պարբերությունը  եւ 5-րդ մասը «տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին» բառերից հետո լրացնել «(քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում՝ շինարարական օբյեկտի կառուցապատողին)» բառերով:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի`

1) 3-րդ մասը «աստիճանից» բառից հետո լրացնել «, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` միեւնույն շինարարության օբյեկտում` կախված շինարարության օբյեկտի ռիսկայնության աստիճանից» բառերով, իսկ 1-3-րդ կետերը «սուբյեկտների մոտ» բառերից հետո լրացնել «,իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` շինարարության օբյեկտներում» բառերով,

2) 3-րդ մասի 3-րդ պարբերությունը «այն կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` շինարարական օբյեկտների» բառերով,

3) 3,1-ին մասի 4-րդ կետը «տնտեսվարող սուբյեկտի ղեկավարը» բառերից հետո լրացնել «, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` շինարարական օբյեկտի կառուցապատողը» բառերով, իսկ «իր կազմակերպությունում» բառերից հետո լրացնել «, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` շինարարական օբյեկտում» բառերով:

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի`

1) 1-ին պարբերությունը «նույն տնտեսվարող սուբյեկտի (վերակազմակերպման դեպքերում իրավահաջորդի (իրավահաջորդների))  մոտ» բառերից հետո լրացնել «, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` շինարարական օբյեկտում» բառերով,

2) 2-րդ պարբերությունը «բ) տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի» բառերից հետո լրացնել «, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` շինարարական օբյեկտի կառուցապատողի» բառերով:

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 1-ին պարբերությունը «իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում` ակտի նախագիծ» բառերից հետո լրացնել «(քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` ակտի կամ ակտերի նախագծեր)» բառերով, «ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից, 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձեւով (առձեռն կամ փոստով) ներկայացվում է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին» բառերից հետո լրացնել «, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` շինարարական օբյեկտի կառուցապատողին» բառերով, «Ակտի նախագիծը» բառերից հետո լրացնել «(քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` ակտի կամ ակտերի նախագծերը)» բառերով, «Ակտի նախագիծը ստուգում իրականացնող անձը 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձեւով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է տնտեսվարող սուբյեկտի» բառերից հետո լրացնել «(քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` տվյալ շինարարական օբյեկտում խախտումներ թույլ տված քաղաքաշինական գործունեություն իրականացնող  համապատասխան քաղաքաշինական սուբյեկտների)» բառերով, «կամ նրան« բառերից հետո լրացնել «(նրանց)» բառերով,  իսկ «անձին« բառերից հետո լրացնել «(անձանց)» բառերով,

2) 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ պարբերությունները «տնտեսվարող սուբյեկտի» բառերից հետո լրացնել «(քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` տվյալ շինարարական օբյեկտում խախտումներ թույլ տված քաղաքաշինական գործունեություն իրականացնող  համապատասխան քաղաքաշինական սուբյեկտների)» բառերով,

3) 1-ին մասի 6-րդ պարբերությունը «տնտեսվարող սուբյեկտը» բառերից հետո լրացնել «(քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` տվյալ շինարարական օբյեկտում խախտումներ թույլ տված քաղաքաշինական գործունեություն իրականացնող  համապատասխան քաղաքաշինական սուբյեկտները)» բառերով,

4) 1-ին մասի 7-րդ պարբերությունը «տնտեսվարող սուբյեկտին» բառերից հետո լրացնել «(քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` տվյալ շինարարական օբյեկտում խախտումներ թույլ տված քաղաքաշինական գործունեություն իրականացնող  համապատասխան քաղաքաշինական սուբյեկտներին)» բառերով,

5) 2-րդ մասը «տնտեսվարող սուբյեկտի» բառերից հետո լրացնել «(քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` տվյալ շինարարական օբյեկտում քաղաքաշինական գործունեություն իրականացնող  համապատասխան քաղաքաշինական սուբյեկտների)» բառերով,

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում տեսչական բարեփոխումների իրականացման շրջանակներում քաղաքաշինության ոլորտի առանձնահատկությունները հաշվի առնելու անհրաժեշտությամբ:

Օրենքի նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ վարչապետի մոտ  2013  թվականի  դեկտեմբերի 10-ին կայացած տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի նիստի   թիվ  23.6/[180888]-13 արձանագրության  1-ին կետի 2գ ենթակետով տրված հանձնարարականը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Այսօր գործող «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը չի արտացոլում քաղաքաշինության ոլորտի առանձնահատկությունները: Մասնավորապես, քաղաքաշինական պետական տեսչության կողմից ստուգումներն իրականացվում են ոչ թե  կազմակերպություններում, այլ շինարարական օբյեկտներում եւ վերահսկողության է ենթարկվում ոչ թե մեկ կազմակերպության  ընդհանուր գործունեությունը, այլ տվյալ շինարարական օբյեկտներում` աշխատանքներ իրականացնող մի քանի քաղաքաշինական սուբյեկտների  գործունեությունը` քաղաքաշինական փաստաթղթերին, իրավական ակտերին եւ նորմատիվատեխնիկական պահանջներին իրականացվող շինարարության համապատասխանությունն  ապահովելու  նպատակով:

Տեսչական բարեփոխումների շրջանակներում ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության պետական տեսչության կողմից տեսչական բարեփոխումների խորհրդի քննարկմանը ներկայացված «ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության պետական տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը եւ ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» եւ «ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության պետական տեսչության կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին»  ՀՀ կառավարության որոշումների նախագծերը, որոնց մեջ հաշվի են առնվել քաղաքաշինության բնագավառի առանձնահատկությունները, արժանացել են հավանության: Այդ առանձնահատկությունները անհրաժեշտ է, որ  արտացոլվեն նաեւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծի նպատակն է ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի առանձնահատկությունների սահմանումը քաղաքաշինության ոլորտում, որը իր մեջ ներառելու է հետեւյալը՝

1. Քաղաքաշինության ոլորտում ստուգման առարկա է հանդիսանում շինարարական օբյեկտը, իսկ ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը իրենից ներկայացնում է շինարարական օբյեկտի ռիսկայնության գնահատումը, տարբերակումը ըստ ռիսկայնության եւ դրա հիման վրա կառուցված ստուգումների կազմակերպումը: Շինարարական օբյեկտի ռիսկի գնահատումը կատարվում է  օբյեկտների տեսակի եւ շինարարական օբյեկտում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար սահմանված կարգով ներկայացված թիվ 5 ձեւի տեղեկանքում նշված  քաղաքաշինական սուբյեկտների՝ կառուցապատողի, նախագծող, փորձաքննություն, շինարարական աշխատանքներ, տեխնիկական եւ հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ռիսկայնության գնահատականի  հանրագումարից:

2. Քաղաքաշինական պետական տեսչության կողմից տվյալ օբյեկտի ռիսկայնությունը կհաշվարկվի, ստուգման հաճախականությունը կորոշվի եւ շինարարական օբյեկտների ստուգումների  տարեկան ծրագրում կհրապարակվի միայն տվյալ օբյեկտի կառուցապատողի կողմից քաղաքաշինական պետական տեսչություն թիվ 5 ձեւի տեղեկանքը ներկայացնելուց հետո:

3. Յուրաքանչյուր շինարարական օբյեկտում ստուգումն իրականացվելու է մեկ ստուգաթերթով, որտեղ ներառված են քաղաքաշինական բոլոր սուբյեկտներին, այդ թվում նաեւ համայնքի ղեկավարներին, վերաբերող հարցեր: Տվյալ շինարարական օբյեկտում առկա խախտումների պատասխանատվությունն ընկնում է դրանք կատարած համապատասխան քաղաքաշինական սուբյեկտների վրա:

4. Քաղաքաշինական պետական տեսչության կողմից հրապարակվող ստուգումների տարեկան ծրագրի եւ տարվա ընթացքում անցկացված ստուգումների եւ ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության մեջ պետք է ներառվեն ոչ թե կազմակերպությունների, այլ կառուցվող շինարարական օբյեկտների անվանումները:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության աշխատակիցների կողմից

5. Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է կանոնակարգել եւ հստակեցնել Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինության ոլորտում ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության  կողմից ռիuկի վրա հիմնված ստուգումների իրականացման գործառույթները, համապատասխանեցնելով  դրանք ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությանը:

6. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
_