«1) փոխվել է հիմնական կենսաթոշակի չափը կամ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ տվյալ ամսվա 1-ից.
2) կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվել է սույն օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված կարգով` հաշվի առնելով վերջին զինծառայությունից արձակվելու օրվա դրությամբ զինծառայողի զինվորական ծառայության ստաժը, զինծառայողի անձնական գործակիցը, հիմնական կենսաթոշակի չափը եւ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու օրվանից:»:
Հոդված 2. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «կամ դատավորի» բառերը փոխարինել «քննչական կոմիտեի ծառայողի, հատուկ քննչական ծառայության ծառայողի կամ դատավորի» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 3-ից:»: