Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5001-23.04.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 1.1 կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.1. Հայաստանի Հանրապետության

        քաղաքացու  կենսաչափական

        տվյալներ պարունակող

        էլեկտրոնային անձնագիր

        կամ փախստականի կենսաչափական

        տվյալներ պարունակող                                                     բազային տուրքի կոնվենցիոն ճամփորդական  25-ապատիկի

        փաստաթուղթ տալու համար                                               չափով».
 
 

  2) 1.2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.2. Հայաստանի Հանրապետության

        քաղաքացու կամ փախստականի

        նույնականացման քարտ
        տալու համար                                                                  բազային տուրքի  3-ապատիկի  չափով»:
 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)`  կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը, առկա  խնդիրները, առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Կենսաչափական տվյալներով անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2001թ. 1373 բանաձեւի ընդունմամբ, համաձայն որի ահաբեկչության դեմ միջազգային պայքարի շրջանակներում պետությունները պետք է ձեռնարկեն արդյունավետ միջոցներ անձը հաստատող փաստաթղթերի եւ արտասահմանյան անձնագրերի պատրաստման ներպետական մեխանիզմների նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունն ուժեղացնելու, անձը հաստատող փաստաթղթերի կեղծման հնարավորությունը նվազագույնի հասցնելու ուղղությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձինք նույնպես իավունք ունեն դուրս գալու Հանրապետության տարածքից եւ վերադառնալու Հանրապետություն, հետեւաբար նշված պարագայում նույնպես առկա է վերջիններիս տրամադրվող փաստաթղթերը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու խնդիրը:

Բացի այդ 28.07.1951թ. «Փախստականի կարգավիճակի մասին» Կոնվենցիայի  27-րդ եւ 28-րդ հոդվածների համաձայն փախստականին պետության տարածքում տրամադրվում է ինքնության վկայական, իսկ տարածքից դուրս ճամփորդելու համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ:

«Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն փախստականի կարգավիճակ ստացած անձին տրամադրվում է միայն կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ: Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը օրենքի համաձայն վավերական է 2 տարի եւ ամեն անգամ վավերականությունը կարող է երկարաձգվել 2 տարով: Այն պրակտիկայում կարող է առաջացնել խնդիրներ` անձի նույնականացման համար (փաստաթղթում պատկերված լուսանկարի եւ անձի նույնականացման դեպքում):

Միաժամանակ, օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն փախստականին ՀՀ-ում տրամադրված ապաստանը դադարեցվում է, եթե օրենքով տրված կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի գործողության ժամկետի ավարտից հետո նա գտնվում է Հայաստանի  Հանրապետության տարածքից դուրս: Նման մոտեցումը, կարծում ենք, սխալ է եւ Հանրապետության տարածքի դուրս գտնվելու ժամանակահատվածում կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտվելը չի կարող հիմք հանդիսանալ փախստականին տրամադրված ապաստանը դադարեցնելու համար, հետեւաբար օրենքի նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել 10-րդ հոդվածի 4-րդ մասը:

Առաջարկվում է առկա  խնդրի լուծման հետեւյալ տարբերակը`

Խնդրի կարգավորման նպատակով նախատեսվում է ընդունել «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

«Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջանում փոփոխությունններ կատարել նաեւ ?Պետական տուրքի մասին? ՀՀ օրենքում:

Նախագծերը համաձայնեցվել են Միավորված ազգերի Փախստականների գծով Գերագույն Հանձնակատարի Հայաստանյան Գրասենյակի հետ:

2. Կարգավորման առարկան

«Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի համաձայն փախստականի կարգավիճակ ստացած անձին տրամադրվելու է նույնականացման քարտ, որն օգտագործվելու է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում:

Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տրամադրվելու է նույնականացման քարտի հիման վրա եւ հիմնականում ծառայելու է որպես Հանրապետությունից մեկնելու եւ Հանրապետություն վերադառնալու համար: Ճամփորդական փաստաթուղթը պարունակելու է էլեկտրոնային պահոց, որում ամրագրվելու են անձի կենսաչափական տվյալները (մատնահետքերը):

Նախագծով սահմանվում են նույնականացման քարտի եւ կոնվենցիոն ճամփորդական փաստաթղի համար վավերականության ժամկետներ:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունման արդյունքում`

ա. կնվազեցվի անձը հաստատող փաստաթղթերի կեղծման հավանականությունը.

բ. հնարավորություն կտրվի պարզեցնել եւ ավտոմատացնել անձի նույնականացման գործընթացը.

գ. կմեծացնի «անցանկալի» անձանց հայտնաբերման հավանականությունը.

դ. փախստականների փաստաթղերի տրամադրման գործընթացը կհամապատասխանեցվի 28.07.1951թ. «Փախստականի կարգավիճակի մասին» Կոնվենցիայի պահանջներին: