Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-504-25.04.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը «եզրակացության հետ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 1.1-րդ մասով սահմանված կազմակերպությունների, որոնց ֆինանսական հաշվետվությունները կարող են հրապարակվել առանց աուդիտորական եզրակացության» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ տարեկան ֆինանսական հաշվետվությունները կարող են հրապարակվել միայն աուդիտի ենթարկվելուց հետո` աուդիտորական եզրակացության հետ: «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքով առաջարկվում է բացառություն կատարել նույն հոդվածի 1.1-րդ մասով նախատեսված խոշոր համարվող կազմակերպությունների համար,  որոնց ֆինանսական հաշվետվությունները կարող են հրապարակվել առանց աուդիտորական եզրակացության: