Հոդված 1. «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության` 2002 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ ՀՕ-419-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում «ինչպես նաեւ օտարերկրյա պետություններում բնակվող» բառերը փոխարինել «ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 180 օրից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 11-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«11) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 180 օրից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ:»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում.
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 180 օրից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում է օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով:»
2) Լրացնել նոր 3-րդ մասով՝ հետեւյալ խմբագրությամբ.
«3.Հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալները կենտրոնական ռեգիuտր վարող մարմնին տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասից հանել «եւ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսական ծառայություններում հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների» բառերը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: