Հոդված 1. «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ ՀՕ-419-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում «ինչպես նաեւ օտարերկրյա պետություններում բնակվող» բառերը փոխարինել «ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ կետով.
«11) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ:»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին տվյալները համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը կամ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը յոթնօրյա ժամկետում պաշտոնապես տեղեկացնում է կենտրոնական ռեգիստր վարող մարմնին:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալները կենտրոնական ռեգիuտր վարող մարմնին տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին նախադասությունը «պահպանելով նրանց անհատական հաշվառման տվյալները» բառերից հետո լրացնել «եւ հաշվառելով հյուպատոսական հաշվառման հասցեով» բառերով:
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասից հանել «եւ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսական ծառայություններում հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների» բառերը:
Հոդված 6 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: