Հոդված 1. «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության` 1996 թվականի մայիսի 29-ի թիվ ՀՕ-61 օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 24.
1. Հյուպատոսական հաշվառումը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մեկնող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից իրենց անհատական տվյալները լիազոր պետական մարմնին կամավոր հայտնելու գործընթաց է:
2. Հյուպատոսական հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների եւ շահերի պաշտպանությունն ապահովելու, արտակարգ իրավիճակներում աջակցություն ցուցաբերելու, քաղաքացիների կողմից իրենց պարտականությունների կատարումը դյուրացնելու, ինչպես նաեւ բնակչության պետական ռեգիստրում մշտական բնակության միայն մեկ վայրի հասցեով հաշվառելու նպատակով:
3. Հյուպատոսական հաշվառման կանգնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: