Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-511-06.05.2014-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը  լրացնել 13.2 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ. «Երիտասարդության տոն` նշվում է մայիսի 7-ին, ոչ աշխատանքային օր»:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման  պահից:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկում ենք մայիսի 7-ին Հայաստանում նշել Երիտասարդության տոնը: Մայիս ամիսը համարվում է հայ ժողովրդի Մեծ հաղթանակների ամիսը: Շուշիի ազատագրման, Հայրենական պատերազմում տարած Մեծ հաղթանակի, Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի հերոսամարտերում, ինչպես նաեւ Առաջին Հանրապետության անկախության նվաճման գործում մեծ է եղել հայ երիտասարդության դերակատարությունը: Հետեւաբար կարծում ենք Հաղթական տոներից առաջ` մայիսի 7-ին, պետք է նշել երիտասարդության օրը: Մայիսը, եւ ընդհանրապես գարունը մեզանում խորհրդանշում է հավերժություն, զարթոնք, վերածնունդ եւ երիտասարդություն, իսկ 7 թիվը երիտասարդության ամենասիրելի թվերից մեկն է: Դա ապացուցում է երիտասարդության շրջանում անցկացված հարցումներն ու հետազոտությունները: Երիտասարդության տոնը Մայիսի 7-ին նշելու առաջարկությունը քննարկվել եւ հավանության է արժանացել Երեւանի Պետական Համալսարանի Պատմության ֆակուլտետի պատմաբանների, ազգագրագետների եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների կողմից: Երիտասարդության տոնր` որպես պետական տոն օր, նշվում է մասնավորապես` Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելոռուսում, Տաջիկստանում եւ աշխարհի բազմաթիվ այլ երկրներում: Ողջ աշխարհում նշվում է նաեւ «Երիտասարդության միջազգային օրը»` օգոստոսի 12-ին: Իսկ նախկին ԽՍՀՄ-ում նշվում էր «Սովետական երիտասարդի օրը»: