Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-512-06.05.2014-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Կուտակային Կենսաթոշակների մասին Հայաստանի Հանրապետության  2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի ( այսուհետ`  օրենք), առաջին հոդվածի առաջին կետը  վերախմբագրել հետեւյալ  բովանդակությամբ.

«1.1  Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի  եւ կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի (այսուհետ` կուտակային բաղադրիչ) կառուցվածքը, կուտակային բաղադրիչի կառավարման գործընթացը եւ դրա կառավարմանը ներգրավված պետական մարմինների լիազորությունները, ինչպես նաեւ մասնակիցների ռեեստրը վարողի, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների, կենսաթոշակային ֆոնդի պահառուի, հաշվի օպերատորների գործառույթները, կուտակային կենսաթոշակային բաղադրիչին  կամավորության սկզբունքով միանալու իրավունք ունեցող ֆիզիկական անձանց շրջանակը, կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքները եւ պարտականությունները, կենսաթոշակային կուտակային հաշիվների վարումը եւ կուտակային կենսաթոշակային ակտիվների ներդրումը, կուտակային կենսաթոշակների տեսակները եւ դրանց վճարումը, մասնակիցների կողմից կատարված պարտադիր կուտակային վճարների վերադարձելիության երաշխավորման կառուցակարգերը, պատասխանատվությունը սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի եւ այլ իրավական ակտերի պահանջների խախտման համար, ինչպես նաեւ կարգավորում է կուտակային կենսաթոշակների հետ կապված այլ հարաբերություններ:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասի`

1)  12-րդ կետից հանել « պարտադիր կամ » բառերը:

2) 13-րդ կետից հանել « պարտադիր կուտակային բաղադրիչ կամ » բառերը:

3) 20-րդ կետից հանել «պարտադիր կամ» բառերը:

4) 23-րդ կետից հանել «պարտադիր կամ» բառերը:

5) 24-րդ կետից հանել «պարտադիր » բառերը:

6) 28-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 3. Օրենքի  գլուխ  2-րդը    ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 4. Օրենքի  գլուխը 3-րդը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 5 . Օրենքի  գլուխ  5-րդ-ում`

1)  Հոդված 22-ի 1-ին մասի 2-րդ նախադասությունը  ճանաչել ուժը կորցրած:

2)  Հոդված 32-ի 1-ին , 2-րդ, 4-րդ , 5-րդ   մասերից հանել « պարտադիր կամ» բառերը, իսկ 7-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

3) Հոդված 34-ի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 6. Օրենքի գլուխը 7-րդը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 7. Օրենքի գլուխ 8-րդը  ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 8. Օրենքի գլուխ  9-րդը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 9 . Օչենքի գլուխ 10-րդը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 10. Օրենքի գլուխ 11-ում ` 53-րդ,54-րդ եւ 76-րդ հոդվածները ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Գլուխ 15-ը   ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 12 . Օրենքը լրացնել նոր գլուխ 15.1 կետով:
 


ԳԼՈՒԽ 15.1

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 86.1   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 87.1  Սույն օրենքի ընդունման օրվանից դադարեցվում է պարտադիր կուտակային կենսաթոշակների վճարումները: Այն մասնակիցները, ովքեր ցանկանում են կամավորության սկզբունքով շարունակել կուտակային կենսաթոշակների վճարումները, կնքում են նոր պայմանագրեր, իսկ այն մասնակիցները, ովքեր չեն ցանկանում կամավորության սկզբունքով շարունակել

կուտակային կենսաթոշակների վճարումները, մեկ ամսյա ժամկետում կատարվում է նրանց վճարումների վերջնահաշվարկ եւ մինչեւ 2015 թվականի հունվարի 31-ը

հետ է վերադարձվում  նրանց կողմից պարտադիր կուտակային  վճարները:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Հիմք ընդունելով կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր կուտակային բաղադրիչի հակասահմանադրական լինելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը, նկատի ունենալով հասարակության դժդոհությունը  պարտադիր կուտակային բաղադրիչի հետ կապված, ինչպես նաեւ մի շարք երկրների  փորձը, ըստ որի լրացուցիչ կենսաթոշակները վճարվում են կամավոր կուտակային կենսաթոշակների սխեմայով, միեւնույն ժամանակ կարեւորելով կուտակային կենսաթոշակների  համակարգի դերը, որը հնարավորություն է ստեղծում կենսաթոշակային տարիքում, պետական կենսաթոշակներից զատ լրացուցիչ գումարներ ստանալուն, առաջարկում ենք կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի նախագծից հանել պարտադիր կուտակային բաղադրիչը եւ  վճարումներ կատարել կամավորության սկզբունքով: