Armenian ARMSCII Armenian
Կ-348-27.07.2022-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փոստային կապի մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ ՀՕ-46-Ն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել «է» կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«է) հաստատում է փոստային կապի ոլորտում մոնիթորինգի իրականացման կարգը.»:

Հոդված 2. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքի 1-ին հոդվածում նշված համապատասխան իրավական ակտն ընդունվելու է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում:

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օ րվանից: