Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-515-08.05.2014-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաuտանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի `

1) 2-րդ կետի «ա» պարբերությունը լրացնել «կամ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում» բառերով.

2) 3-րդ կետում «ծառայողական գործունեության» բառերից հետո լրացնել «(կատարողականի)» բառը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված  7. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց հավելավճարները եւ դրանց հաշվարկման կարգը

1. Դասային, դիվանագիտական աստիճանների, կոչման (այդ թվում` դասային եւ հատուկ), ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված դեպքերում՝ օտար լեզուների իմացության, աշխատանքային եւ(կամ) ծառայության ստաժի համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրվում են հավելավճարներ:

2. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց շնորհված դասային, դիվանագիտական աստիճանների եւ կոչման համար հավելավճարները սահմանվում են պաշտոնային դրույքաչափի նկատմամբ:

3. Տվյալ մարմնում ամենացածր դասային կամ դիվանագիտական աստիճանի համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի 3 տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր դասային կամ դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի չափը աճում է մեկ տոկոսով, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքի:

4. Կոչման համար հավելավճարը տրվում է հարկադիր կատարողներին, հարկային, մաքսային, քննչական կոմիտեի ծառայողներին, ընդ որում, հարկային եւ մաքսային ծառայողներին հավելավճարը տրվում է միայն առավել բարձր հավելավճար նախատեսող կոչման համար, իսկ նույն չափով հավելավճար նախատեսող կոչումների համար` հավելավճարը տրվում է այդ կոչումներից միայն մեկի համար: Տվյալ մարմնում ամենացածր կոչման համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի 3 տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր կոչման համար հավելավճարի չափը աճում է մեկ տոկոսով:

5. Քաղաքացիական ծառայողին, Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողին, քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողին, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայողին, դատախազության աշխատակազմում պետական ծառայողին, դատական ծառայողին (այդ թվում` սահմանադրական դատարանի աշխատակազմում դատական ծառայողին) հավելավճար է տրվում միայն յուրաքանչյուր ծառայությունում տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում` նրա պաշտոնային դրույքաչափի 5 տոկոսի չափով, ընդ որում՝ քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին սույն մասով նախատեսված հավելավճարը տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան ունենալու դեպքում:

6. Դասային, դիվանագիտական աստիճանների կամ կոչման համար հավելավճարները տրվում են բացառապես տվյալ մարմնում աշխատելու ժամանակահատվածում:

7. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վճարվող հավելավճարների ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը «սահմանած» բառից հետո լրացնել «դեպքերում,» բառով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «դատախազի կամ քննիչի» բառերը:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 16-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների (այսուհետ նաեւ` զինծառայող), քրեակատարողական եւ փրկարար ծառայության ծառայողների պաշտոնային դրույքաչափը որոշվում է բազային աշխատավարձի եւ սույն հոդվածի 2-րդ մասում նշված համապատասխան հավելվածներով սահմանված` նրանց պաշտոնի խմբի (ենթախմբի) սանդղակում` համապատասխանաբար զինվորական, փրկարար կամ քրեակատարողական  ծառայության ստաժին համապատասխանող գործակցի արտադրյալով:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում, քրեակատարողական եւ փրկարար ծառայություններում սույն հոդվածի 2-րդ մասում նշված համապատասխան հավելվածներով նախատեսված պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների, ինչպես նաեւ այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոնների, քրեակատարողական եւ փրկարար ծառայության պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:».

3) 3-րդ մասում «20-րդ հոդվածի 2-6-րդ մասերով» բառերը փոխարինել «20-րդ հոդվածով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 17-րդ հոդվածի`

1. վերնագրում եւ ամբողջ տեքստում «դիվանագետների» բառը փոխարինել «անձանց» բառով` համապատասխան հոլովաձեւերով:

2. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը իրականացվում է սույն օրենքի 6-րդ գլխով սահմանված դրույթներին համապատասխան, բացառությամբ ռոտացիայի հիման վրա օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմինների դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոններում դիվանագետի տեղափոխման դեպքի: Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափը եւ օտարերկրյա պետությունում ծառայողական գործունեության հետ կապված ծախսերի փոխհատուցման չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Մրցույթի արդյունքով, ինչպես նաեւ արտամրցութային կարգով պետական ծառայության ավելի բարձր պաշտոնի նշանակված պետական ծառայողը նոր ենթախմբի սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափը որոշող գործակցին հավասար կամ առավել մոտ (0.1 միավոր տարբերությամբ) գործակցի առկայության դեպքում վարձատրվում է վերջինիս նկատմամբ երկու մակարդակ բարձր գործակցով, հակառակ դեպքում` նոր ենթախմբի սանդղակի նվազագույն գործակցով:

3. Մրցույթի արդյունքով, ինչպես նաեւ արտամրցութային կարգով պետական  ծառայության ավելի ցածր պաշտոնի նշանակված պետական ծառայողը աշխատավարձի համապատասխան սանդղակում վարձատրվում է իր նախորդ պաշտոնային դրույքաչափը որոշող գործակցին հավասար կամ առավել մոտ գործակցով:»:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բնականոն աճի համար հաշվարկվում է նաեւ ռոտացիայի հիման վրա օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմինների դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոնում աշխատելու ժամանակահատվածը:»:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 22-րդ հոդվածի 10-րդ մասում «Պետական» բառից առաջ լրացնել «Աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից» բառերով, իսկ «մեկ» բառից առաջ լրացնել «մինչեւ» բառը:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված  25. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական եւ փրկարար ծառայության ծառայողների) տրամադրվող արտոնությունները եւ փոխհատուցումները

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական ծառայողների ատեստավորման, վերապատրաստման եւ պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի ամբողջ ընթացքում պետական ծառայողի աշխատավարձը պահպանվում է:

2. Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողի համար սահմանվում է աշխատավարձ` իր զբաղեցրած վերջին պաշտոնում ունեցած պաշտոնային դրույքաչափով, սակայն ոչ ավելի, քան բարձրագույն խմբի 1-ին ենթախմբի առավելագույն դրույքաչափը.

3. Հիմնական արձակուրդային վճարից բացի, պետական պաշտոն զբաղեցնող անձին վճարվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար` իր միջին ամսական աշխատավարձի չափով: Աշխատանքից ազատվելու դեպքում միանվագ արձակուրդային վճարը տրվում է փաստացի աշխատած ամիսներին համամասնորեն:

4. Համապետական, Երեւանի ավագանու, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների, տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների դեպքում ընտրությունների անցկացման ժամանակահատվածի մեկ ամսվա համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի կենտրոնական ապարատի քաղաքացիական ծառայողների պաշտոնային դրույքաչափերը կրկնապատկվում են, ընդ որում, այդ  ժամանակահատվածի համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի կենտրոնական ապարատի քաղաքացիական ծառայողների եւ մյուս աշխատողների պաշտոնային դրույքաչափերի տարբերությունը նախատեսվում է ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ծախսերում.

5. Պետական ծառայողների առանձին ծախսերի փոխհատուցումները (կացարան, համազգեստ, տրանսպորտային միջոցներ եւ այլն) տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ դեպքերում:»:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 32-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը «փրկարար ծառայողներին» բառերից առաջ լրացնել «քրեակատարողական ծառայողներին,» բառերով, իսկ «կամ փրկարար ծառայության» բառերից առաջ լրացնել «կամ քրեակատարողական ծառայության» բառերով` համապատասխան հոլովաձեւերով.

2) 6-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը, պետական պաշտոն զբաղեցնող անձի համար հաշվարկված լրացուցիչ աշխատավարձը պահպանվում է, եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի չափը ցածր է քան մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն զբաղեցնող անձի համար հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի չափը եւ այս դեպքում լրացուցիչ աշխատավարձը հիմնական աշխատավարձի 30 տոկոսը գերազանցելու դեպքում` լրացուցիչ աշխատավարձի աճը կասեցվում է:»:

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) «1-ին մասի 3-րդ կետով» բառերը փոխարինել «3-րդ մասով» բառերով.

2) 2-րդ նախադասությունից հանել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական եւ փրկարար ծառայության ծառայողների» բառերը.

3) 3-րդ նախադասությունը «Պետական բոլոր ծառայողների համար» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական եւ փրկարար ծառայության ծառայողների,» բառերը:

ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի հավելված 1-ում`

1) «ՀՀ նախարարի տեղակալ 8.50» տողից հետո լրացնել նոր տող` հետեւյալ բովանդակությամբ.
 
Հատուկ հանձնարարություններով դեսպան  8.50

2) «ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավար 9.50» տողից առաջ լրացնել նոր տող` հետեւյալ բովանդակությամբ.
 
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական 10.00

ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի հավելված 2-ում «ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական» տողում «4.75» թիվը փոխարինել «5.50» թվով:

ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի հավելված 2-ում «Օրենքով ստեղծված մշտապես գործող մարմիններ (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների եւ այլն)» բաժնից հետո լրացնել նոր բաժին` հետեւյալ բովանդակությամբ.
 
ՀՀ ազգային անվտանգության խորհուրդ
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական 4.75
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական 4.50
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղար 4.50

ՀՈԴՎԱԾ 16.
Օրենքի N 9 հավելվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի ։

ՀՈԴՎԱԾ 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին», «Փրկարար ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին», «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը մշակվել են 2013թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` նաեւ Օրենք) 9-րդ հավելվածը պետական բոլոր ծառայություններում կիրառելի դարձնելու նպատակով, ինչպես նաեւ Օրենքում առկա որոշ խնդիրներ լուծելու նպատակով:

Մասնավորապես, Օրենքում նախատեսվում է հստակեցնել նաեւ Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության կարգը:

Օրենքում առաջարկվում է նաեւ հատուկ առաջադրանքների եւ որակյալ աշխատանքի կատարման համար պետական ծառայողների պարգեւատրման սահմանափակումը կիրառել միայն աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից տրվող պարգեւատրումների համար:

Օրենքով սահմանված  չեն նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնային դրույքաչափը, ինչպես նաեւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի, օգնականի եւ մամուլի քարտուղարի պաշտոնային դրույքաչափերը:

Միեւնույն ժամանակ, «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի դատական ծառայողների վարձատրությանը վերաբերող հոդվածները համապատասխանեցվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքին:

2. Ընթացիկ իրավիճակը եւ տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հավելվածի կառուցվածը համապատասխանում է քաղաքացիական ծառայության, Ազգային ժողովի աշխատակազմում, դատախազության աշխատակազմում, Սահմանադրական դատարանի աշխատակազմում, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աշխատակազմում, դատական ծառայությունում, դատական կարգադրիչների ծառայությունում պետական ծառայողների համար: Հարկային, մաքսային ծառայություններում բարձրագույն, գլխավոր, առաջատար եւ կրտսեր խմբերի պաշտոնները աշխատավարձի հաշվարկման աղյուսակում խմբավորված են ըստ որոշակի սկզբունքի եւ պաշտոնների յուրաքանչյուր խմբում առանձին դասակարգում ըստ ենթախմբերի  առկա չէ: Միեւնույն ժամանակ վերը նշված ծառայություններում տարբերվում են նաեւ պաշտոնների խմբերի կառուցվածքները: Համանման խնդիր է առկա նաեւ դիվանագիտական, հարկադիր կատարման ծառայություններում:

Պետական պաշտոն զբաղեցնող անձանց պարգեւատրումը իրականացվում է ՀՀ պետական բյուջեով նախատեսված պարգեւատրման ֆոնդից, աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից, տվյալ մարմնի նյութական խրախուսման եւ զարգացման ֆոնդի միջոցներից, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից: Ընդ որում, Օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` նյութական խրախուսման եւ զարգացման ֆոնդի միջոցներից, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից պարգեւատրմանն ուղղվող միջոցները չեն կարող գերազանցել տվյալ մարմնի աշխատավարձի տարեկան ֆոնդի 30 տոկոսը: Օրենքի 22-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն հատուկ առաջադրանքների եւ որակյալ աշխատանքի կատարման համար պետական ծառայողը կարող է պարգեւատրվել տարեկան ոչ ավելի քան երեք անգամ:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական պաշտոնների ցանկում նախատեսված չեն ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը, իսկ ՀՀ ազգային անվտանգության խորհրդում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի, օգնականի եւ մամուլի քարտուղարի պաշտոնները, դրանով պայմանավորված «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում վերը նշված պաշտոնների համար սահմանված չեն պաշտոնային դրույքաչափեր:

3.Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծերի փաթեթը մշակվել է հետեւյալ հիմնական նպատակներով.

1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հավելվածը նախատեսվում է կիրառման տեսանկյունից առավել հստակեցնել եւ տարբերակել` ըստ պետական առանձին ծառայությունների համար, բացառությամբ զինվորական ծառայության, քրեակատարողական եւ փրկարար ծառայությունների:

2. Հավելում հասկացությունը լրացվել է եւ նախատեսվել է, որ այն կարող է դիտվել նաեւ` որպես պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում, գործնականում հավելման առավել ճկուն կիրառությունն ապահովելու համար:

3. Օրենքի հավելվածներ 1-ը եւ 2-ը լրացվել են, ըստ որի սահմանվում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հատուկ հանձնարարություններով դեսպանի, ինչպես նաեւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի, օգնականի եւ մամուլի քարտուղարի պաշտոնային դրույքաչափերը եւ կանոնակարգվել են պաշտոնատար այդ անձանց վարձատրության հետ կապված հարաբերությունները:

4. ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը հավասարեցվում է ՀՀ նախարարի խորհրդականի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցին:

5. Հատուկ առաջադրանքների եւ որակյալ աշխատանքի կատարման համար պետական ծառայողներին տրվող պարգեւատրման սահմանափակումը` տարեկան 3 անգամ, առաջարկվում է կիրառել միայն աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից տրվող պարգեւատրումների համար:

6. Միասնական մոտեցում ապահովելու նպատակով` հատուկ քննչական ծառայության ծառայողին ստաժի համար տրվող հավելավճարը նախատեսվում է միայն տվյալ պաշտոնում աշխատած ժամանակահատվածի համար, որը գործող օրենքով նախատեսված է նաեւ դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած ժամանակահատվածի համար:

7. Զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների պաշտոնային դրույքաչափը որոշելիս առաջարկվում է հիմք ընդունել զինվորական ծառայության ամբողջ ստաժը, որը գործող օրենքով սահմանված է միայն տվյալ պաշտոնում ստաժի հաշվառմամբ:

8. Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով` Նախագծով առաջարկվում է, որ զինվորական ծառայության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների, այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը, ինչպես նաեւ զինվորական ծառայության պաշտոնների, քրեակատարողական եւ փրկարար ծառայության պաշտոնների համապատասխանությունը սահմանում է ՀՀ Նախագահը:

9. ՀՀ-ում գործող դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը նախատեսվում է կարգավորել պետական ծառայողների վարձատրությանը վերաբերող` Օրենքի 6-րդ գլխի դրույթներին համապատասխան: Իսկ օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափի եւ օտարերկրյա պետությունում ծառայողական գործունեության հետկապված ծախսերի փոխհատուցման չափի սահմանումը վերապահվում է ՀՀ կառավարությանը:

10. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բնականոն աճի համար առաջարկվում է հաշվարկել նաեւ ռոտացիայի հիման վրա օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմինների դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոնում աշխատելու ժամանակահատվածը:

11. Առավել հստակեցվել են Օրենքի անցումային դրույթներով ամրագրված այն երաշխիքը, ըստ որի` Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի գործող չափերի նվազեցումը բացառվում է:

12. Օրենքի գործնական առավել ճկուն կիրառություն ապահովելու նպատակով` պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների համար տրվող հավելման կարգի եւ չափի սահմանումից բացի, ՀՀ կառավարությանն է վերապահվում նաեւ այդ հավելման դեպքերի սահմանումը:

15. Օրենքի փոփոխություններով պայմանավորված` նախագծերի փաթեթով փոփոխություններ են առաջարկվում նաեւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում, ինչպես նաեւ զինվորական ծառայությունները կարգավորող, քրեակատարողական եւ փրկարար ծառայության  համապատասխան  օրենքներում:

4. Ակնկալվող արդյունքը

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի դրույթների կատարելագործում: