1) 2-րդ կետի «ա» պարբերությունը լրացնել «կամ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում» բառերով.
2) 3-րդ կետում «ծառայողական գործունեության» բառերից հետո լրացնել «(կատարողականի)» բառը:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 7. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց հավելավճարները եւ դրանց հաշվարկման կարգը
1. Դասային, դիվանագիտական աստիճանների, կոչման (այդ թվում` դասային եւ հատուկ), ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված դեպքերում՝ օտար լեզուների իմացության, աշխատանքային եւ(կամ) ծառայության ստաժի համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրվում են հավելավճարներ:
2. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց շնորհված դասային, դիվանագիտական աստիճանների եւ կոչման համար հավելավճարները սահմանվում են պաշտոնային դրույքաչափի նկատմամբ:
3. Տվյալ մարմնում ամենացածր դասային կամ դիվանագիտական աստիճանի համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի 3 տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր դասային կամ դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի չափը աճում է մեկ տոկոսով, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքի:
4. Կոչման համար հավելավճարը տրվում է հարկադիր կատարողներին, հարկային, մաքսային, քննչական կոմիտեի ծառայողներին, ընդ որում, հարկային եւ մաքսային ծառայողներին հավելավճարը տրվում է միայն առավել բարձր հավելավճար նախատեսող կոչման համար, իսկ նույն չափով հավելավճար նախատեսող կոչումների համար` հավելավճարը տրվում է այդ կոչումներից միայն մեկի համար: Տվյալ մարմնում ամենացածր կոչման համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի 3 տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր կոչման համար հավելավճարի չափը աճում է մեկ տոկոսով:
5. Քաղաքացիական ծառայողին, Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողին, քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողին, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայողին, դատախազության աշխատակազմում պետական ծառայողին, դատական ծառայողին (այդ թվում` սահմանադրական դատարանի աշխատակազմում դատական ծառայողին) հավելավճար է տրվում միայն յուրաքանչյուր ծառայությունում տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում` նրա պաշտոնային դրույքաչափի 5 տոկոսի չափով, ընդ որում՝ քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին սույն մասով նախատեսված հավելավճարը տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան ունենալու դեպքում:
6. Դասային, դիվանագիտական աստիճանների կամ կոչման համար հավելավճարները տրվում են բացառապես տվյալ մարմնում աշխատելու ժամանակահատվածում:
7. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վճարվող հավելավճարների ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը «սահմանած» բառից հետո լրացնել «դեպքերում,» բառով:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «դատախազի կամ քննիչի» բառերը:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 16-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների (այսուհետ նաեւ` զինծառայող), քրեակատարողական եւ փրկարար ծառայության ծառայողների պաշտոնային դրույքաչափը որոշվում է բազային աշխատավարձի եւ սույն հոդվածի 2-րդ մասում նշված համապատասխան հավելվածներով սահմանված` նրանց պաշտոնի խմբի (ենթախմբի) սանդղակում` համապատասխանաբար զինվորական, փրկարար կամ քրեակատարողական ծառայության ստաժին համապատասխանող գործակցի արտադրյալով:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում, քրեակատարողական եւ փրկարար ծառայություններում սույն հոդվածի 2-րդ մասում նշված համապատասխան հավելվածներով նախատեսված պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների, ինչպես նաեւ այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոնների, քրեակատարողական եւ փրկարար ծառայության պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:».
3) 3-րդ մասում «20-րդ հոդվածի 2-6-րդ մասերով» բառերը փոխարինել «20-րդ հոդվածով» բառերով:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 17-րդ հոդվածի`
1. վերնագրում եւ ամբողջ տեքստում «դիվանագետների» բառը փոխարինել «անձանց» բառով` համապատասխան հոլովաձեւերով:
2. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը իրականացվում է սույն օրենքի 6-րդ գլխով սահմանված դրույթներին համապատասխան, բացառությամբ ռոտացիայի հիման վրա օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմինների դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոններում դիվանագետի տեղափոխման դեպքի: Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափը եւ օտարերկրյա պետությունում ծառայողական գործունեության հետ կապված ծախսերի փոխհատուցման չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Մրցույթի արդյունքով, ինչպես նաեւ արտամրցութային կարգով պետական ծառայության ավելի բարձր պաշտոնի նշանակված պետական ծառայողը նոր ենթախմբի սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափը որոշող գործակցին հավասար կամ առավել մոտ (0.1 միավոր տարբերությամբ) գործակցի առկայության դեպքում վարձատրվում է վերջինիս նկատմամբ երկու մակարդակ բարձր գործակցով, հակառակ դեպքում` նոր ենթախմբի սանդղակի նվազագույն գործակցով:
3. Մրցույթի արդյունքով, ինչպես նաեւ արտամրցութային կարգով պետական ծառայության ավելի ցածր պաշտոնի նշանակված պետական ծառայողը աշխատավարձի համապատասխան սանդղակում վարձատրվում է իր նախորդ պաշտոնային դրույքաչափը որոշող գործակցին հավասար կամ առավել մոտ գործակցով:»:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բնականոն աճի համար հաշվարկվում է նաեւ ռոտացիայի հիման վրա օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմինների դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոնում աշխատելու ժամանակահատվածը:»:
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 22-րդ հոդվածի 10-րդ մասում «Պետական» բառից առաջ լրացնել «Աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից» բառերով, իսկ «մեկ» բառից առաջ լրացնել «մինչեւ» բառը:
ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 25. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական եւ փրկարար ծառայության ծառայողների) տրամադրվող արտոնությունները եւ փոխհատուցումները
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական ծառայողների ատեստավորման, վերապատրաստման եւ պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի ամբողջ ընթացքում պետական ծառայողի աշխատավարձը պահպանվում է:
2. Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողի համար սահմանվում է աշխատավարձ` իր զբաղեցրած վերջին պաշտոնում ունեցած պաշտոնային դրույքաչափով, սակայն ոչ ավելի, քան բարձրագույն խմբի 1-ին ենթախմբի առավելագույն դրույքաչափը.
3. Հիմնական արձակուրդային վճարից բացի, պետական պաշտոն զբաղեցնող անձին վճարվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար` իր միջին ամսական աշխատավարձի չափով: Աշխատանքից ազատվելու դեպքում միանվագ արձակուրդային վճարը տրվում է փաստացի աշխատած ամիսներին համամասնորեն:
4. Համապետական, Երեւանի ավագանու, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների, տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների դեպքում ընտրությունների անցկացման ժամանակահատվածի մեկ ամսվա համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի կենտրոնական ապարատի քաղաքացիական ծառայողների պաշտոնային դրույքաչափերը կրկնապատկվում են, ընդ որում, այդ ժամանակահատվածի համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի կենտրոնական ապարատի քաղաքացիական ծառայողների եւ մյուս աշխատողների պաշտոնային դրույքաչափերի տարբերությունը նախատեսվում է ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ծախսերում.
5. Պետական ծառայողների առանձին ծախսերի փոխհատուցումները (կացարան, համազգեստ, տրանսպորտային միջոցներ եւ այլն) տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ դեպքերում:»:
ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 32-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը «փրկարար ծառայողներին» բառերից առաջ լրացնել «քրեակատարողական ծառայողներին,» բառերով, իսկ «կամ փրկարար ծառայության» բառերից առաջ լրացնել «կամ քրեակատարողական ծառայության» բառերով` համապատասխան հոլովաձեւերով.
2) 6-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը, պետական պաշտոն զբաղեցնող անձի համար հաշվարկված լրացուցիչ աշխատավարձը պահպանվում է, եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի չափը ցածր է քան մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն զբաղեցնող անձի համար հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի չափը եւ այս դեպքում լրացուցիչ աշխատավարձը հիմնական աշխատավարձի 30 տոկոսը գերազանցելու դեպքում` լրացուցիչ աշխատավարձի աճը կասեցվում է:»:
ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) «1-ին մասի 3-րդ կետով» բառերը փոխարինել «3-րդ մասով» բառերով.
2) 2-րդ նախադասությունից հանել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական եւ փրկարար ծառայության ծառայողների» բառերը.
3) 3-րդ նախադասությունը «Պետական բոլոր ծառայողների համար» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական եւ փրկարար ծառայության ծառայողների,» բառերը:
ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի հավելված 1-ում`
1) «ՀՀ նախարարի տեղակալ 8.50» տողից հետո լրացնել նոր տող` հետեւյալ բովանդակությամբ.
Հատուկ հանձնարարություններով դեսպան | 8.50 |
2) «ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավար 9.50» տողից առաջ լրացնել նոր տող` հետեւյալ բովանդակությամբ.
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական | 10.00 |
ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի հավելված 2-ում «ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական» տողում «4.75» թիվը փոխարինել «5.50» թվով:
ՀՈԴՎԱԾ 15.
Օրենքի հավելված 2-ում «Օրենքով ստեղծված մշտապես գործող մարմիններ (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների եւ այլն)» բաժնից հետո լրացնել նոր բաժին` հետեւյալ բովանդակությամբ.
ՀՀ ազգային անվտանգության խորհուրդ | |
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական | 4.75 |
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական | 4.50 |
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղար | 4.50 |
ՀՈԴՎԱԾ 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: