Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5151-08.05.2014-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Դատական ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության 2006 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-159-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 25-րդ հոդվածի 1-ին մասում «տարին մեկ անգամ» բառերը փոխարինել «յուրաքանչյուր կիսամյակ» բառերով, իսկ «տարեկան» բառը` «կիսամյակային» բառով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 33-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «Դատական ծառայողների վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով.

2) 2-րդ եւ 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել։

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը «տեսակներ:» բառից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Ընդ որում, դատական ծառայողի նկատմամբ, որպես խրախուսանքի տեսակ դրամական պարգեւատրումը կիրառվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 42-րդ հոդվածից հանել «Սույն օրենքի 33-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվար ամսվա առաջին աշխատանքային օրվանից: Մինչեւ «Դատական ծառայողի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը դատական ծառայողների վարձատրությունն իրականացվում է «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:» նախադասությունները:

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին», «Փրկարար ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին», «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը մշակվել են 2013թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` նաեւ Օրենք) 9-րդ հավելվածը պետական բոլոր ծառայություններում կիրառելի դարձնելու նպատակով, ինչպես նաեւ Օրենքում առկա որոշ խնդիրներ լուծելու նպատակով:

Մասնավորապես, Օրենքում նախատեսվում է հստակեցնել նաեւ Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության կարգը:

Օրենքում առաջարկվում է նաեւ հատուկ առաջադրանքների եւ որակյալ աշխատանքի կատարման համար պետական ծառայողների պարգեւատրման սահմանափակումը կիրառել միայն աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից տրվող պարգեւատրումների համար:

Օրենքով սահմանված  չեն նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնային դրույքաչափը, ինչպես նաեւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի, օգնականի եւ մամուլի քարտուղարի պաշտոնային դրույքաչափերը:

Միեւնույն ժամանակ, «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի դատական ծառայողների վարձատրությանը վերաբերող հոդվածները համապատասխանեցվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքին:

2. Ընթացիկ իրավիճակը եւ տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հավելվածի կառուցվածը համապատասխանում է քաղաքացիական ծառայության, Ազգային ժողովի աշխատակազմում, դատախազության աշխատակազմում, Սահմանադրական դատարանի աշխատակազմում, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աշխատակազմում, դատական ծառայությունում, դատական կարգադրիչների ծառայությունում պետական ծառայողների համար: Հարկային, մաքսային ծառայություններում բարձրագույն, գլխավոր, առաջատար եւ կրտսեր խմբերի պաշտոնները աշխատավարձի հաշվարկման աղյուսակում խմբավորված են ըստ որոշակի սկզբունքի եւ պաշտոնների յուրաքանչյուր խմբում առանձին դասակարգում ըստ ենթախմբերի  առկա չէ: Միեւնույն ժամանակ վերը նշված ծառայություններում տարբերվում են նաեւ պաշտոնների խմբերի կառուցվածքները: Համանման խնդիր է առկա նաեւ դիվանագիտական, հարկադիր կատարման ծառայություններում:

Պետական պաշտոն զբաղեցնող անձանց պարգեւատրումը իրականացվում է ՀՀ պետական բյուջեով նախատեսված պարգեւատրման ֆոնդից, աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից, տվյալ մարմնի նյութական խրախուսման եւ զարգացման ֆոնդի միջոցներից, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից: Ընդ որում, Օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` նյութական խրախուսման եւ զարգացման ֆոնդի միջոցներից, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից պարգեւատրմանն ուղղվող միջոցները չեն կարող գերազանցել տվյալ մարմնի աշխատավարձի տարեկան ֆոնդի 30 տոկոսը: Օրենքի 22-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն հատուկ առաջադրանքների եւ որակյալ աշխատանքի կատարման համար պետական ծառայողը կարող է պարգեւատրվել տարեկան ոչ ավելի քան երեք անգամ:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական պաշտոնների ցանկում նախատեսված չեն ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը, իսկ ՀՀ ազգային անվտանգության խորհրդում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի, օգնականի եւ մամուլի քարտուղարի պաշտոնները, դրանով պայմանավորված «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում վերը նշված պաշտոնների համար սահմանված չեն պաշտոնային դրույքաչափեր:

3.Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծերի փաթեթը մշակվել է հետեւյալ հիմնական նպատակներով.

1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հավելվածը նախատեսվում է կիրառման տեսանկյունից առավել հստակեցնել եւ տարբերակել` ըստ պետական առանձին ծառայությունների համար, բացառությամբ զինվորական ծառայության, քրեակատարողական եւ փրկարար ծառայությունների:

2. Հավելում հասկացությունը լրացվել է եւ նախատեսվել է, որ այն կարող է դիտվել նաեւ` որպես պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում, գործնականում հավելման առավել ճկուն կիրառությունն ապահովելու համար:

3. Օրենքի հավելվածներ 1-ը եւ 2-ը լրացվել են, ըստ որի սահմանվում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հատուկ հանձնարարություններով դեսպանի, ինչպես նաեւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի, օգնականի եւ մամուլի քարտուղարի պաշտոնային դրույքաչափերը եւ կանոնակարգվել են պաշտոնատար այդ անձանց վարձատրության հետ կապված հարաբերությունները:

4. ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը հավասարեցվում է ՀՀ նախարարի խորհրդականի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցին:

5. Հատուկ առաջադրանքների եւ որակյալ աշխատանքի կատարման համար պետական ծառայողներին տրվող պարգեւատրման սահմանափակումը` տարեկան 3 անգամ, առաջարկվում է կիրառել միայն աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից տրվող պարգեւատրումների համար:

6. Միասնական մոտեցում ապահովելու նպատակով` հատուկ քննչական ծառայության ծառայողին ստաժի համար տրվող հավելավճարը նախատեսվում է միայն տվյալ պաշտոնում աշխատած ժամանակահատվածի համար, որը գործող օրենքով նախատեսված է նաեւ դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած ժամանակահատվածի համար:

7. Զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների պաշտոնային դրույքաչափը որոշելիս առաջարկվում է հիմք ընդունել զինվորական ծառայության ամբողջ ստաժը, որը գործող օրենքով սահմանված է միայն տվյալ պաշտոնում ստաժի հաշվառմամբ:

8. Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով` Նախագծով առաջարկվում է, որ զինվորական ծառայության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների, այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը, ինչպես նաեւ զինվորական ծառայության պաշտոնների, քրեակատարողական եւ փրկարար ծառայության պաշտոնների համապատասխանությունը սահմանում է ՀՀ Նախագահը:

9. ՀՀ-ում գործող դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը նախատեսվում է կարգավորել պետական ծառայողների վարձատրությանը վերաբերող` Օրենքի 6-րդ գլխի դրույթներին համապատասխան: Իսկ օտարերկրյապետությունումգործողդիվանագիտականծառայությանմարմնումդիվանագիտականպաշտոնզբաղեցնողանձանցպաշտոնայինդրույքաչափիեւօտարերկրյապետությունումծառայողականգործունեությանհետկապվածծախսերիփոխհատուցմանչափիսահմանումը վերապահվում է ՀՀ կառավարությանը:

10. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բնականոն աճի համար առաջարկվում է հաշվարկել նաեւ ռոտացիայի հիման վրա օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմինների դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոնում աշխատելու ժամանակահատվածը:

11. Առավել հստակեցվել են Օրենքի անցումային դրույթներով ամրագրված այն երաշխիքը, ըստ որի` Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի գործող չափերի նվազեցումը բացառվում է:

12. Օրենքի գործնական առավել ճկուն կիրառություն ապահովելու նպատակով` պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների համար տրվող հավելման կարգի եւ չափի սահմանումից բացի, ՀՀ կառավարությանն է վերապահվում նաեւ այդ հավելման դեպքերի սահմանումը:

15. Օրենքի փոփոխություններով պայմանավորված` նախագծերի փաթեթով փոփոխություններ են առաջարկվում նաեւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում, ինչպես նաեւ զինվորական ծառայությունները կարգավորող, քրեակատարողական եւ փրկարար ծառայության  համապատասխան  օրենքներում:

4. Ակնկալվող արդյունքը

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի դրույթների կատարելագործում: