Armenian ARMSCII Armenian
Կ-353-16.08.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազդարարման համակարգի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-97-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում «, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպությունների» բառերը փոխարինել «եւ կազմակերպությունների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. 1-ին կետում «պետական հիմնարկներում եւ կազմակերպություններում, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպություններում» բառերը փոխարինել «ինչպես նաեւ կազմակերպություններում» բառերով:

2. 2-րդ կետում «պաշտոնատար անձի կամ մարմնի հետ» բառերը փոխարինել «պաշտոնատար անձի, մարմնի, կազմակերպության կամ կազմակերպության աշխատակցի հետ» բառերով, իսկ «վարչաիրավական» բառից հետո լրացնել «կամ այլ» բառերը:

3. 4-րդ կետում «պետական հիմնարկ եւ կազմակերպություն» բառերը փոխարինել «պետական եւ համայնքային կազմակերպություն» բառերով:

4. 5-րդ կետից հանել «, որի աշխատողների կամ հաստիքների քանակը գերազանցում է հիսունը» բառերը:

5. 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«7) կոռուպցիոն բնույթի դեպքեր՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին հավելվածով սահմանված կոռուպցիոն հանցանքներ.»:

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերում, 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում եւ 13-րդ հոդվածի 1-ին մասում «էթիկայի» բառը փոխարինել «վարքագծի» բառով:

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ կետով.

«3. ազդարարում հանրությանը:»:

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ մաս՝

«4. Հանրությանն ազդարարումը լրատվական գործունեություն իրականացնողի եւ հասարակական կազմակերպությունների միջոցով հաղորդումը հասարակությանը հայտնի դարձնելն է:»:

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը «լիազորած անձին» բառերից հետո լրացնել «(բացառությամբ մասնավոր ոլորտի կազմակերպությունների, որոնք չեն դասվում հանրային նշանակության կազմակերպությունների շարքին)» բառերով:

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածում

1. 2-րդ մասի 3-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Իրավասու մարմնի վերադաս մարմնի բացակայության դեպքում հաղորդումը ներկայացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով կամ համապատասխան մարմնի հանրային ծառայողի էթիկայի հանձնաժողով (առկայության դեպքում):»:

2. լրացնել նոր 8.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«8.1. Սույն հոդվածով նախատեսված ընթացակարգային կանոններն ու ժամկետները կիրառվում են, եթե այլ բան նախատեսված չէ համապատասխան ոլորտային օրենսդրությամբ:»:

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1. 1-ին մասում «հանցագործության» բառը փոխարինել «կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման».

2. 4-րդ մասում «դատախազությանը» բառից հետո լրացնել «եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին» բառերը:

Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ապահովում են միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրված իրենց իրավասության ոլորտին առնչվող հաղորդումների հաշվառումը, քննարկումը, իրենց իրավասությունների շրջանակներում միջոցների ձեռնարկումը եւ անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան ակտի ընդունումը:»:

Հոդված 9. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 9.1-ին հոդվածով.

«Հոդված 9.1. Ազդարարման հաղորդումների վերաբերյալ վիճակագրությունը

1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները վարում են ազդարարման հետ կապված համապատասխան վիճակագրություն՝ իրենց եւ իրենց ենթակա մարմիններում ստացված հաղորդումների վերաբերյալ, որի վարման կարգը սահմանում է Կառավարությունը:

2. Վիճակագրության մեջ պետք է զետեղված լինեն ազդարարման վերաբերյալ տեղեկությունները՝ ըստ հետեւյալ տողերի՝ ներքին, արտաքին, հանրությանը եւ միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված:»:

Հոդված 10. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4.1-ին գլխով.

«

ԳԼՈՒԽ 4.1

ԱԶԴԱՐԱՐՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ

Հոդված 9.2. Ազդարարում հանրությանը

1. Ազդարարը կարող է առանց անմիջական ղեկավարին կամ նրա վերադասին կամ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձին կամ իրավասու մարմնի ղեկավարի լիազորած անձին կամ իրավասու մարմնին նախապես ծանուցելու, հաղորդումը (այդ թվում՝ անանուն) հայտնի դարձնել հանրությանը լրատվական գործունեություն իրականացնողների եւ հասարակական կազմակերպությունների միջոցով, եթե հաղորդումն անհապաղ չներկայացնելը կարող է վնաս պատճառել հանրային շահերին:

2. Հաղորդում ստացած լրատվական գործունեություն իրականացնողներն ու հասարակական կազմակերպությունները ապահովում են ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

3. Լրատվական գործունեություն իրականացնող անձինք ու հասարակական կազմակերպությունները ստացված հաղորդումը կարող են մուտքագրել միասնական էլեկտրոնային հարթակ:

4. Ստացված հաղորդումը միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրելու պարագայում ազդարարին տրվող պաշտպանությունը տարածվում է լրատվական գործունեություն իրականացնողի ու հասարակական կազմակերպությունների վրա այնքանով, որքանով այդ պաշտպանությունն իր էությամբ կիրառելի է նրանց նկատմամբ:

5. Իրավասու մարմինն ապահովում է իր իրավասության ոլորտին առնչվող հաղորդումների հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների շրջանակներում միջոցների ձեռնարկումը եւ անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան ակտի ընդունումը:

6. Իրավասու մարմինը՝

1) ապահովում է հաղորդման անհապաղ, բայց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում հաշվառումը.

2) իր իրավասության շրջանակներում հիմքերի առկայության դեպքում հաղորդման հաշվառման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում հարուցում է վարույթ.

3) ապահովում է վարույթի գաղտնիությունը.

4) իր իրավասությունների շրջանակներում միջոցներ է ձեռնարկում հաղորդման իսկությունն ստուգելու նպատակով.

5) իր իրավասության շրջանակներում հաղորդման իսկությունն ստուգելիս հանցագործության առերեւույթ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում անհապաղ այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության դատախազություն.

6) իր իրավասության շրջանակներում միջոցներ է ձեռնարկում ազդարարներին վնասակար գործողություններից պաշտպանելու, ինչպես նաեւ վնասակար գործողությունների եւ դրանց հետեւանքների վերացման նպատակով.

7) ապահովում է ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

8) ազդարարի պահանջով ապահովում է վարույթի ընթացքի եւ ձեռնարկված միջոցների մասին տեղեկությունների տրամադրումը.

9) հնարավորություն է տալիս ազդարարին ներկայացնելու պարզաբանումներ, փաստաթղթեր եւ դիմումներ:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված պարտականությունների չկատարումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

8. Եթե հաղորդումը ներկայացվել է ոչ իրավասու մարմին, ապա հաղորդում ստացած մարմինը եռօրյա ժամկետում այն վերահասցեագրում է իրավասու մարմնին՝ ծանուցելով ազդարարին:

9. Ազդարարման հիման վրա հարուցված վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Հարուցված վարույթի արդյունքում ընդունվում է համապատասխան ակտ, որի մասին ակտի ընդունման պահից եռօրյա ժամկետում ազդարարը ծանուցվում է, եթե վերջինիս անձը հայտնի է:

10. Սույն հոդվածով նախատեսված ընթացակարգային կանոններն ու ժամկետները կիրառվում են, եթե այլ բան նախատեսված չէ համապատասխան ոլորտային օրենսդրությամբ:

11. Եթե վարույթի ընթացքում պարզվում է, որ ազդարարը, հաղորդում ստացած լրատվական գործունեություն իրականացնողը կամ հասարակական կազմակերպությունը սույն օրենքով նախատեսված կարգով հաղորդում ներկայացնելիս գործել է անբարեխղճորեն սույն օրենքի 13-րդ հոդվածի իմաստով, ապա իրավասու մարմինը դադարեցնում է պաշտպանության տրամադրումը, որի մասին որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում ծանուցում է համապատասխան անձին:

12. Եթե ազդարարի, լրատվական գործունեություն իրականացնողի կամ հասարակական կազմակերպության ոչ բարեխիղճ գործողությունը պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա իրավասու մարմինը պարտավոր է անհապաղ այդ մասին հայտնել Հայաստանի Հանրապետության դատախազություն:»:

Հոդված 11. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1. լրացնել նոր 2.1.-ին մաս հետեւյալ բովանդակությամբ՝

«2.1. Ազդարարն ունի Մարդու իրավունքների պաշտպանից խորհրդատվական բնույթի գաղտնի խորհրդատվություն եւ իրավաբանական աջակցություն ստանալու իրավունք:»:

2. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Ազդարարը կարող է հատուկ պաշտպանություն ստանալու համար դիմել իրավասու մարմնին, որը պարտավոր է անհապաղ քննարկել դիմումը եւ կայացնել համապատասխան որոշում: Նշված որոշումն ուղարկվում է Ոստիկանությանը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտպանությունն ապահովելու համար:

Ազդարարին հատուկ պաշտպանություն տրամադրելու վերաբերյալ որոշումը ենթակա է կատարման իրավասու պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ գլխով սահմանված կարգով, այնքանով, որքանով իր էությամբ (mutatis mutandis) կիրառելի է:»:

3. լրացնել նոր 3.1-ին, 3.2-րդ եւ 3.3-րդ մասերով հետեւյալ բովանդակությամբ՝

«3.1. Ազդարարն իր իրավունքների պաշտպանությունն իրականցնելիս օգտվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով եւ այլ օրենքներով նախատեսված պաշտպանության միջոցներից:

3.2. Ազդարարին վնասակար գործողություններից կամ դրանց հետեւանքներից պաշտպանելու նպատակով համապատասխան մարմինն իր իրավասության շրջանակներում՝

1) ապահովում է տեղեկությունների գաղտնիությունը.

2) ստեղծում է ազդարարի կողմից իր ծառայողական պարտականությունների անարգել իրականացման համար բավարար պայմաններ.

3) ազդարարի գործունեությանն անհարկի եւ ապօրինի միջամտությունների դեպքում ձեռնարկում է դրանց վերացման ուղղությամբ համապատասխան միջոցներ.

4) իրականացնում է ազդարարի աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված միջոցներով եւ կարգով.

5) ձեռնարկում է իրավիճակից բխող՝ ազդարարի պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ միջոցներ, այդ թվում՝ ազդարարին տեղափոխում է այլ աշխատասենյակ, ապահովում է ազդարարին արհեստականորեն հանձնարարականներով չծանրաբեռնելը եւ այլն:

3.3. Ազդարարը չի կարող ենթարկվել որեւիցե պատասխանատվության ազդարարման համար, բացառությամբ եթե նրա արարքը պարունակում է հանցակազմ:»:

Հոդված 12. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«4. Ազդարարի նկատմամբ ձեռնարկված գործողության կամ անգործության իրավաչափությունը ապացուցելու պարտականությունը կրում է պատասխանողը:»:

Հոդված 13. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին սույն օրենքով վերապահված լիազորությունները ծագում են միասնական էլեկտրոնային հարթակին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հասանելիությունն ապահովելու պահից:

3. Սույն օրենքից բխող իրավական ակտերը Կառավարությունն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:

4. Սույն օրենքի 4-րդ, 9-րդ եւ 10-րդ հոդվածները ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից: