Հոդված 1. «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հոկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-249, այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններն են՝
ա) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմը.
բ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումները.
գ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության՝ օտարերկրյա պետություններում գործող կառուցվածքային ստորաբաժանումները (օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինները)՝
- Հայաստանի Հանրապետության դեսպանությունները,
- միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները,
- Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկները:».
2) 2-րդ մասի «կետում» բառը փոխարինել «մասում» բառով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում «որը կառավարում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերը» բառերը փոխարինել «որը Հայաստանի Հանրապետության Նախագահի ընդհանուր ղեկավարությամբ մշակում եւ իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Գլխավոր քարտուղարը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ղեկավարն է եւ ապահովում է դիվանագիտական ծառայության շարունակականությունը: Գլխավոր քարտուղարի պաշտոնը դիվանագիտական ծառայության բարձրագույն պաշտոնն է:
Գլխավոր քարտուղարը նշանակվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունները եւ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները գործում են իրենց կանոնադրությունների համաձայն, որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
3) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մաս.
«4. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը կից կարող են գործել`
ա) Հայաստանի Հանրապետության այլ (ռազմական, առեւտրական եւ այլ) ներկայացուցիչներ (կցորդներ) կամ ներկայացուցչություններ.
բ) նաեւ այլ` մասնագիտացած միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ կամ ներկայացուցչություններ:
Սույն մասի «ա» եւ «բ» կետերում նշված ներկայացուցիչները կամ ներկայացուցչությունները գործում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ընդհանուր քաղաքական ղեկավարությամբ:
Սույն մասի «ա» եւ «բ» կետերում ներկայացուցիչների նշանակման, ինչպես նաեւ ներկայացուցչությունների գործունեության եւ կարգավիճակի հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:
Սույն մասի «ա» եւ «բ» կետերում նշված ներկայացուցիչները եւ ներկայացուցչության անձնակազմը կարող են օգտվել դիվանագետների համար սահմանված իրավունքներից եւ արտոնություններից, որոնց շրջանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությունում «սույն կետի առաջին մասով» բառերը փոխարինել «սույն մասի առաջին պարբերությամբ» բառերով:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «ա» կետից հանել «դեսպանընկալ» բառը, իսկ «պետությունում» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ դեսպանընկալ պետություն)» բառերը.
2) 1-ին մասի «բ», «ե», «զ» եւ «ը» կետերում «օտարերկրյա» բառը փոխարինել «դեսպանընկալ» բառով:
3) 2-րդ մասի «ա» կետը լրացնել «, ինչպես նաեւ այդ միջազգային կազմակերպություններում օտարերկրյա պետությունների մշտական ներկայացուցչությունների հետ» բառերով.
4) 2-րդ մասի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«բ) պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը տվյալ միջազգային կազմակերպությունում.».
5) 2-րդ մասի «դ» կետը «հետ» բառից հետո լրացնել «կամ դրա շրջանակներում» բառերով.
6) 2-րդ մասի «ե» կետը լրացնել «, ինչպես նաեւ այդ միջազգային կազմակերպություններում օտարերկրյա պետությունների մշտական ներկայացուցչությունների հետ» բառերով:
Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի`
1) 1-ին մասը «արտակարգ եւ լիազոր դեսպանը» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝ դեսպան)» բառերով, իսկ «համաձայն» բառից հետո` «, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչը (այսուհետ` մշտական ներկայացուցիչ)» բառերով.
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Դեսպանի, ինչպես նաեւ մշտական ներկայացուցչի պաշտոնները հայեցողական պաշտոններ են:
Դեսպանին եւ մշտական ներկայացուցչին նշանակում եւ ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
Հայաստանի Հանրապետության գործերի հավատարմատարին նշանակում եւ ազատում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:»:
Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության դեսպանն» բառերը փոխարինել «Դեսպանն» բառով.
2) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 21 -րդ մաս.
«21 . Մշտական ներկայացուցիչը իր պարտականությունների կատարմանն է անցնում միջազգային կազմակերպության ղեկավարին (գլխավոր քարտուղարին) իր նշանակման մասին նամակը հանձնելուց հետո:».
3) 3-րդ մասից հանել «վաղաժամկետ» բառը, իսկ 3-րդ մասի «ե» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ե) սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «գ», «ե», «է», «ը», «ժ»-«ժգ» կետերում նշված հիմքերի առկայության դեպքերում:».
4) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մաս.
«4. Մինչեւ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնում նշանակվելը դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցրած անձը՝ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնում իր պաշտոնավարության ավարտից հետո թափուր պաշտոնի առկայության դեպքում նշանակվում է դիվանագիտական ծառայության պաշտոնի` առանց մրցույթի:
Այն անձը, որը մինչեւ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնում նշանակվելը դիվանագիտական ծառայության պաշտոն չի զբաղեցրել, դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնում իր պաշտոնավարության ավարտից հետո չի կարող նշանակվել դիվանագիտական ծառայության պաշտոնի, բացառությամբ արտաքին գործերի նախարարի համապատասխան որոշման:»:
Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
« Հոդված 17. Դիվանագիտական պաշտոնները
1. Դիվանագիտական պաշտոնները դասակարգվում են ըստ դիվանագիտական հայեցողական պաշտոնների եւ դիվանագիտական ծառայության պաշտոնների:
2. Դիվանագիտական հայեցողական պաշտոններն են`
ա) արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը.
բ) արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը.
գ) միջազգային կազմակերպությունում մշտական ներկայացուցչի պաշտոնը.
դ) արտաքին գործերի նախարարի խորհրդականի պաշտոնը.
ե) արտաքին գործերի նախարարի մամլո քարտուղարի պաշտոնը.
զ) արտաքին գործերի նախարարի օգնականի պաշտոնը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված պաշտոնները համարվում են դիվանագիտական պաշտոններ, եթե այդ պաշտոններում նշանակված անձինք ունեն սույն օրենքին համապատասխան շնորհված դիվանագիտական աստիճան:
4. Դիվանագիտական ծառայության պաշտոններն են՝
ա) արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը. բ) արտաքին գործերի նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը.
գ) արտաքին գործերի նախարարության աշխատակազմի վարչության պետի (կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի) պաշտոնը.
դ) արտաքին գործերի նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման ղեկավարի տեղակալի պաշտոնը.
ե) արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի պաշտոնը.
զ) գործերի հավատարմատարի պաշտոնը.
է) գլխավոր հյուպատոսի պաշտոնը.
ը) խորհրդականի պաշտոնը.թ) հյուպատոսի պաշտոնը.ժ) փոխհյուպատոսի պաշտոնը. ժա) հյուպատոսական գործակալության ղեկավարի պաշտոնը.
ժբ) բաժնի վարիչի (պետի) պաշտոնը.
ժգ) առաջին քարտուղարի պաշտոնը.
ժդ) երկրորդ քարտուղարի պաշտոնը.
ժե) երրորդ քարտուղարի պաշտոնը.
ժզ) կցորդի պաշտոնը:
5. Սույն հոդվածի 4-րդ մասի «ա» եւ «բ» կետերում նշված պաշտոններ զբաղեցնող անձանց վրա չեն տարածվում սույն օրենքով սահմանված մրցույթի, ատեստավորման, վերապատրաստման, նշանակման եւ ազատման հետ կապված նորմերը:»:
Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար նվազագույն դիվանագիտական աստիճանները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 11. Օրենքի 20-րդ հոդվածում`
1) վերնագիրը «շնորհելու» բառից հետո լրացնել «եւ դրանցից զրկելու» բառերով.
2) 1-ին մասը «շնորհում» բառից հետո լրացնել «եւ դրանցից զրկում» բառերով:
Հոդված 12. Օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված թափուր պաշտոն զբաղեցնելու կրկնակի ներքին մրցույթով թեկնածու չընտրվելու դեպքում արտաքին մրցույթով անցած անձին շնորհվում է տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ նվազագույն դիվանագիտական աստիճանը:»:
Հոդված 13. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունում «կետի» եւ «ենթակետերի» բառերը համապատասխանաբար փոխարինել «մասի» եւ «կետերի» բառերով, իսկ «դիվանագետի`» բառից հետո լրացնել «համապատասխան պաշտոնով» բառերը:
Հոդված 14. Օրենքի 23-րդ հոդվածում «կետի» եւ «ենթակետերում» բառերը համապատասխանաբար փոխարինել «մասի» եւ «կետերում» բառերով:
Հոդված 15. Օրենքի 26-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնի առկայության դեպքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, այդ պաշտոնն զբաղեցվում է արտաքին կամ ներքին մրցույթով, որի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Արտաքին մրցույթ անցկացվում է միայն կցորդի թափուր պաշտոնն զբաղեցնելու, ինչպես նաեւ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված կրկնակի ներքին մրցույթով թափուր պաշտոնը չհամալրվելու դեպքում:
Արտաքին մրցույթ անցկացնելու մասին մրցութային-ատեստավորող հանձնաժողովի հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ առնվազն հազար տպաքանակ ունեցող մամուլով եւ զանգվածային լրատվության այլ միջոցներով:
3. Ներքին մրցույթին մասնակցել կարող են միայն այն դիվանագետները, ովքեր ունեն տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ դիվանագիտական աստիճան:
Ներքին մրցույթ անցկացնելու մասին սույն օրենքով նախատեսված մրցութային-ատեստավորող հանձնաժողովի հայտարարությունը հայտարարվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ:
Ներքին մրցույթով հաղթող չճանաչվելու կամ ներքին մրցույթ չկայանալու դեպքում հայտարարվում է կրկնակի մրցույթ` առավելագույնը վեց ամիս հետո: Այդ ընթացքում նշանակվում է ժամանակավոր պաշտոնակատար:
4. Մրցույթի արդյունքները հայտարարվում են մրցույթն անցկացնելուց հետո` եռօրյա ժամկետում։
5. Մրցույթի արդյունքները հայտարարելուց հետո՝ եռօրյա ժամկետում, մրցութային-ատեստավորող հանձնաժողովը մրցույթով ընտրված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ արտաքին գործերի նախարարին տալիս է եզրակացություն:
6. Պաշտոնի չնշանակված արտաքին մրցույթով ընտրված անձը, սույն օրենքի 36-րդ հոդվածի համաձայն, ընդգրկվում է դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում։»:
Հոդված 16. Օրենքի 27-րդ հոդվածում`
1) 3-րդ մասից հանել «կամ արտաքին գործերի նախարարության ենթակայության ներքո գտնվող մարմնի կամ հիմնարկի ղեկավարը» բառերը.
2) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մաս.
«5. Սույն օրենքի 28-րդ հոդվածում նախատեսված փորձաշրջանի անբավարար արդյունքի դեպքում տվյալ դիվանագիտական ծառայության պաշտոնին է նշանակվում սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետում նշված անձը, եթե նշված ժամկետում տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար սույն օրենքով սահմանված այլ հիմքեր չեն առաջացել։»:
Հոդված 17 . Օրենքի 29-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Դիվանագետ է համարվում դիվանագիտական աստիճան ունեցող անձը:
Արտաքին մրցույթով առաջին անգամ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակված անձը դիվանագետ է համարվում, երբ նրան շնորհվում է համապատասխան դիվանագիտական աստիճան, եւ տալիս է դիվանագետի երդումը:»:
Հոդված 18. Օրենքի 31-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Դիվանագետի ծառայությունն սկսվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմում կամ աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումում:
Չի թույլատրվում առաջին անգամ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվող անձի նշանակումն անմիջապես օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում:
2. Դիվանագետի ծառայությունն ընթանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմում կամ առանձնացված ստորաբաժանումում եւ օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում իրար հաջորդող երկու տարի տեւող աշխատանքային փուլերով:
Անհրաժեշտության դեպքում երկամյա ժամկետը կարող է երկարաձգվել, սակայն մեկ տարուց ոչ ավելի ժամկետով:
3. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագետի ծառայությունը կարող է վաղաժամկետ դադարեցվել`
ա) անձնական դիմումի համաձայն.
բ) դեսպանընկալ պետության կողմից անցանկալի անձ (persona non grata) հայտարարվելու դեպքում.
գ) իր գործառույթները կատարելու անհնարինության դեպքում.
դ) միջազգային իրավունքի նորմերով նախատեսված այլ հանգամանքների առկայության դեպքում:»:
Հոդված 19. Օրենքի 32-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 32. Դիվանագետի տեղափոխումը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմից կամ աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումից օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին
1. Դիվանագետին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմից կամ աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումից օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին տեղափոխելիս (տեղափոխում) հաշվի է առնվում դիվանագետի դիվանագիտական աստիճանը:
2. Տեղափոխումն իրականացվում է կամ հավասարազոր պաշտոնների միջեւ (ռոտացիա)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, կամ ավելի բարձր պաշտոնի՝ սույն օրենքով նախատեսված ներքին մրցույթի հիման վրա:
3. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում աշխատանքային փուլի ժամկետը լրանալուց անմիջապես հետո չի թույլատրվում դիվանագետի նոր նշանակումը մեկ այլ օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում: Անհրաժեշտության դեպքում, դիվանագետի համաձայնությամբ, թույլատրվում է դիվանագետի տեղափոխումը օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության այլ մարմին ոչ պակաս, քան մեկ տարի ժամկետով, պայմանով, որ պահպանվի սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետային սահմանափակումը:»:
Հոդված 20. Օրենքի 33-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 33. Գործուղումը
1. Դիվանագետը, իր համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից կարող է գործուղվել Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ տվյալ պետական մարմնի միջեւ պայմանավորվածության համաձայն:
Այդ դեպքում դիվանագետը պահպանում է իր դիվանագիտական աստիճանը, օգտվում է դիվանագետի համար սահմանված իրավունքներից, կարող է ընդհանուր հիմունքներով ստանալ հաջորդ դիվանագիտական աստիճանը եւ մասնակցել թափուր պաշտոնի համար հայտարարված ներքին մրցույթին:
Գործուղման ժամկետը մտցվում է դիվանագիտական ծառայության ստաժի մեջ:
Դիվանագետի գործուղման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններից համապատասխան ծառայողներ կարող են գործուղվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ դեպքերում:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից պետական մարմիններ եւ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն գործուղման դեպքում դիվանագիտական ծառայության եւ քաղաքացիական ծառայության կամ այլ ծառայությունների հավասարազոր պաշտոնների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 21. Օրենքի 34-րդ հոդվածում`
1) 2-րդ եւ 4-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած.
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Դիվանագետների ատեստավորումն անցկացվում է սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետները լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում:»:
Հոդված 22. Օրենքի 35-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Դիվանագետի վերապատրաստումն անցկացվում է դիվանագետի ատեստավորման արդյունքների հիման վրա:
2. Դիվանագետի վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության՝ պետական բյուջեով հաստատված միջոցների հաշվին, օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների միջոցների հաշվին՝ նրանց հրավերով, ինչպես նաեւ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
3. Վերապատրաստման նպատակով վեց ամսից ավելի ժամկետով ուսման մեկնելու դեպքում ուսման մեկնող դիվանագետի եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջեւ կնքվում է պայմանագիր, որի համաձայն ուսման մեկնողը պարտավորվում է ուսման ավարտից հետո՝ առնվազն երեք տարի, աշխատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգում: Նշված պայմանը խախտելու դեպքում նա պարտավոր է փոխհատուցել ուսման ծախսերը:»:
Հոդված 23. Օրենքի 36-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են այն դիվանագետները, ովքեր ազատվել են աշխատանքից հետեւյալ հիմքերով.
ա) միջազգային կազմակերպություններում, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համաձայնությամբ, որպես միջազգային ծառայողներ աշխատանքի անցնելու կապակցությամբ, միջազգային կազմակերպությունում պաշտոնավարության ավարտից հետո.
բ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համաձայնությամբ` մեկ տարուց ավելի ուսանելու կամ գիտական գործունեությամբ զբաղվելու կապակցությամբ.
գ) սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում նշված պաշտոններում պաշտոնավարության ավարտից հետո.
դ) սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի «զ» եւ «ը» կետերում նախատեսված դեպքերում.
ե) իրենց դիվանագետ ամուսինների հետ օտարերկրյա պետություն մեկնելու պատճառով՝ օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում վերջիններիս ծառայելու կապակցությամբ՝ ամուսնու ծառայության ավարտից հետո:
2. Կադրերի ռեզերվում գրանցվում են նաեւ`
ա) սույն օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դիվանագետները.
բ) դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված արտաքին մրցույթում հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված անձինք:
3. Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետը մեկ տարի է: Կադրերի ռեզերվում գտնվելն իրավունք է տալիս դիվանագետին թափուր պաշտոնի առկայության դեպքում վերականգնվել դիվանագիտական ծառայությունում՝ սույն օրենքի 26-րդ հոդվածում նախատեսված ներքին մրցույթով:
4. Կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի «բ» կետում նշված դեպքի, հաշվարկվում է դիվանագիտական ծառայության ստաժի մեջ:
5. Կադրերի ռեզերվում դիվանագետներին գրանցելու եւ ռեզերվից հանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 24. Օրենքի 38-րդ հոդվածում`
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ», «ե», «զ» կետերով.
«դ) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում.
ե) օրենքով սահմանված կարգով աշխատավարձի բարձրացում.
զ) կարգապահական տույժի հանում»:
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Խրախուսանքի միջոցներ կիրառում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարը կիրառում է սույն հոդվածի 1-ին մասի «ա»-«գ» կետերում նշված խրախուսանքի միջոցները՝ այդ մասին անհապաղ տեղեկացնելով արտաքին գործերի նախարարությանը:»:
Հոդված 25. Օրենքի 39-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «դ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«դ) օրենքով սահմանված կարգով աշխատավարձի իջեցում (մինչեւ երեք ամիս ժամկետով):».
2) 2-րդ մասի 2-րդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մյուս մարմինների» բառերը փոխարինել «Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների» բառերով, իսկ «կետի» եւ «ենթակետերում» բառերը` համապատասխանաբար «մասի» եւ «կետերում» բառերով.
3) 3-րդ մասի «կետի» եւ «ենթակետերում» բառերը համապատասխանաբար փոխարինել «մասի» եւ «կետերում» բառերով:
Հոդված 26. Օրենքի 40-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «ե» կետում եւ 3-րդ մասում «կետի» եւ «ենթակետերով» բառերը համապատասխանաբար փոխարինել «մասի» եւ «կետերով» բառերով.
2) 4-րդ մասից հանել «կամ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ենթակայության ներքո գտնվող մարմնի կամ հիմնարկի ղեկավարը՝ այդ մասին անհապաղ տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին» բառերը:
Հոդված 27. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետում «ստանալ» բառը փոխարինել «ընդունել» բառով:
Հոդված 28. Օրենքի 45-րդ հոդվածում`
1) «գ» կետը «հաշվին» բառից հետո լրացնել «` ըստ ներկայացված բժշկական ապահովագրության պայմանագրերի» բառերով.
2) «թ» կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 29. Օրենքի 46-րդ հոդվածում`
1) 2-րդ մասից հանել «զբաղեցրած պաշտոնին համապատասխան» եւ «եւ կարգով» բառերը.
2) 3-րդ մասի «կետի» բառը փոխարինել «մասի» բառով եւ հանել «օտարերկրյա պետությունում ծառայության հետ կապված ծախսերի ամսական» բառերը.
3) 8-րդ մասի «օրենքում» բառը փոխարինել «հոդվածում» բառով:
Հոդված 30. Օրենքի 49-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «դիվանագետներին,» բառից հետո լրացնել «սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում նշված ներկայացուցիչներին եւ ներկայացուցչության համապատասխան աշխատակիցներին,» բառերով.
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Դիվանագիտական անձնագրեր են տրվում նաեւ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի ընտանիքի անդամներին:
Դիվանագիտական անձնագրեր տրվում են օտարերկրյա պետություն դիվանագիտական ծառայության մեկնած դիվանագետի ամուսնուն, ինչպես նաեւ մինչեւ 21 տարեկան չամուսնացած եւ խնամքի տակ գտնվող երեխաներին՝ դիվանագետի հետ օտարերկրյա պետություն մեկնելիս:»:
Հոդված 31. Օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասը «տալու» բառից հետո լրացնել «, հաշվառելու» բառով:
Հոդված 32. Օրենքի 53-56-րդ հոդվածները ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 33.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: