Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5153-08.05.2014-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-380-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածում`

1) վերնագիրը «պաշտոնի» բառից առաջ լրացնել «պաշտոնների խմբերը, զինվորական պաշտոնների անվանացանկը եւ զինվորական» բառերով.

2) 2-րդ մասի 4-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Զինվորական պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների, ինչպես նաեւ այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մաս.

«2.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոնների, քրեակատարողական եւ փրկարար ծառայության պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:»:

4) 3-րդ մասից հանել վերջին պարբերությունը:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: