Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5155-08.05.2014-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Փրկարար ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածում`

1) վերնագիրը լրացնել «եւ փրկարար ծառայության պաշտոնների անվանացանկը» բառերով.

2) 1-ին մասի վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Փրկարար ծառայության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների, ինչպես նաեւ այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:» .

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մաս.

«2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոնների, քրեակատարողական եւ փրկարար ծառայության պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: