Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5154-08.05.2014-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում`

1) վերնագիրը լրացնել «եւ քրեակատարողական ծառայության պաշտոնների անվանացանկը» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Քրեակատարողական ծառայության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների, ինչպես նաեւ այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոնների, քրեակատարողական եւ փրկարար ծառայության պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: