Armenian ARMSCII Armenian
Կ-5154-08.05.2014-ՍՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում`

1) վերնագիրը «պաշտոնները» բառից հետո լրացնել «եւ քրեակատարողական ծառայության պաշտոնների անվանացանկը» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Քրեակատարողական ծառայության պաշտոն՟ների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների, ինչպես նաեւ այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակատարողական եւ փրկարար ծառայությունների հիմնական պաշտոնների միջեւ համապատասխանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ:»:

Հոդված  2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: