«Հոդված 1251. Շքանշանները, մեդալները եւ պատվավոր կոչման կրծքանշանները ժառանգելու անթույլատրելիությունը
Շքանշանները, մեդալները եւ պատվավոր կոչման կրծքանշանները, որոնց արժանացել է քաղաքացին, չեն մտնում ժառանգության զանգվածի մեջ: Պարգեւատրվողի մահից հետո այդ շքանշանները, մեդալները եւ պատվավոր կոչման կրծքանշանները հանձնվում են այլ անձանց` «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։