Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմա՟կերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետը «Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը» տողից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը» տողով:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյանիմոտ2003 թվականի հունվարի 24-ին կայացած խորհրդակցության N12-13 արձանագրության հանձնարարականի 2 կետի ա/ ենթակետի:
Համաձայն «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի եւ «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների պաշտպանությունը ամբողջությամբ իրականացնում է պետությունը, իսկ նույն օրենքի 25-րդ հոդվածի համաձայնՀայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը վերահսկողություն է իրականացնումմանկատներում(անկախ կազմակերպական - իրավական ձեւից) երեխաներին տեղավորելու, ինչպես նաեւ նրանց խնամքի եւ դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչների կիրառման նկատմամբ: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում են 8 պետական եւ 4 ոչ պետական մանկատներ: 8 պետական մանկատները գործում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համակարգում եւ նրանց գործունեությունը վերահսկվում է նախարարության կողմից, մինչդեռ 4 ոչ պետական մանկատների նկատմամբ վերահսկողության մեխանիզմները բացակայում են:
«Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակեպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծիընդունման նպատակով համապատասխան փոփոխություններեն կատարվել «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, որը ստորագրվել է նախագահի կողմից եւ ուժի մեջ է մտել 2004 թվականի ապրիլի 26-ից: Փոփոխության արդյունքում հստակեցվել են այն հաստատությունները (մանկատները) որոնց նկատմամբ վերահսկողություն կիրականացնի ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմինը:
«Հայաստանի Հանրապետության ամուսնության եւ ընտանիքի օրենսգրքի» 144 հոդվածի համաձայն խնամակալության եւ հոգաբարձության մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման հանրապետական եւ տարածքային մարմինները: Հայաստանի Հանրապետությանկառավարության 2000 թվականի մարտի 16-ի «Խնամակալության եւ հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 111 որոշմամբ խնամակալության եւ հոգաբարձության մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման հանրապետական մարմնի լիազորությունները վերապահվել են Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը: Սակայն օրենսդրության անկատար լինելու պատճառով ներկայումս հնարավոր չէ վերահսկողություն իրականացնել խնամակալության եւ հոգաբարձության մարմինների գործունեության նկատմամբ:
Ելնելով վերոշարադրյալից եւ հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, նպատակահարմար ենք գտնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը ընդգրկել ստուգումներ կատարող կազմակերպությունների ցանկում: