Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-524-16.05.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը (ԱՏԳԱԱ)» բառերից հետո լրացնել «՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկին համապատասխան» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Մաքսային միությանը եւ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (Ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցի 100-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

ՀՀ Նախագահի 2000 թվականին հուլիսի 3-ի «Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» թիվ ՆՀ-626 հրամանագրի համաձայն, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դասակարգման համար ներկայումս օգտագործվում է ԱՊՀ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը:

Մաքսային միությանը ՀՀ անդամակցության միջոցառումների ծրագրի (Ճանապարհային քարտեզ) 100-րդ կետով սահմանված միջոցառմամբ նախատեսվում է Մաքսային միության միասնական արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի կիրառում:

3. Կարգավորման առարկան

Նախագծի կարգավորման առարկան Մաքսային միության մաքսային օրենսդրության առանձնահատկություններն են:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ունենալ ԱՏԳ ԱԱ տասանիշ դասակարգման համակարգ, որը ամբողջությամբ կհամապատասխանի Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելվածով հաստատված՝ Մաքսային միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին: