Հոդված 1. «Դատական ակտերիհարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի /05 մայիսի 1998 թվականի, ՀՕ-221/ 19-րդ հոդվածի 2-րդ մասում «մեկամսյա» բառը փոխարինել «երկշաբաթյա» բառով:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է միջնորդ դատարանի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու գործընթացն արագացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացված առաջարկությունից եւ դրա հիման վրա Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից արված հանձնարարականից: