Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-255-26.03.2004,25.05.2004-ՊԻ,ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի (ՀՕ -248) հոդված  26-ում  ավելացնել նոր կետ  հետեւյալ բովանդակությամբ.

«3. Սույն օրենքի 16-րդ հոդվածի երրորդ կետի "բ" ենթակետով նախատեսված դեպքում պետական կազմակերպությունների գործադիր մարմնում ընտրված անձանց լիազորությունները դադարեցվում են նրանց լիազորությունների ժամկետներն ավարտվելուց հետո:

Պետական կազմակերպությունների գործադիր մարմնում ընտրված անձանց լիազորությունների ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենքի 16-րդ հոդվածի երրորդ կետի "բ" ենթակետով նախատեսված տարիքին հաջորդող 5 տարին:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: