Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-5301-21.05.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի ,ընդունված` N-355-11, 06.12.1985թվ., 48-րդ հոդվածը լրացնել նոր 47.8 հոդվածով, հետեւյալ բովանդակությամբ`

1. Գովազդատուի, գովազդ արտադրողի կամ գովազդակրի կողմից գովազդ սպառողներին կանխամտածված մոլորեցնելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից  ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:

2. Նույն արարքը, որը`

1) կատարվել է լրատվության միջոցների օգտագործմամբ,

2) պատճառել է խոշոր վնաս`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի, ընդունված` N-355-11, 06.12.1985թվ.,170.3 հոդվածում ավելացնել նոր 1 կետ հետեւյալ բովանդակությամբ`

 Հոդված 170.3.1 Գանձվող հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումները վճարելուց խուսափելը` հաշվապահական գրքերում կամ հարկման հիմք համարվող այլ փստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր չափերով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով:  «Խոշոր չափ» է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից քսանհազարապատիկը:

Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը պայմանավորված է տնտեսական խախտումների ապաքրեականացման հանգամանքով: Նախագծով առաջարկվում է տնտեսական խախտումների համար նախատեսված քրեական պատասխանատվության փոխարեն կիրառել վարչական պատասխանատվություն, արդյունքում էապես ավելացնելով տնտեսական եւ հաշվապահական խախտումների համար նախատեսված տուգանքների չափը: